• Latest news

Խոնավեցնող կրեմն ընդդեմ սնուցողի. ո՞րն ընտրել

21 նոյեմբերի, 2014  21:41

Սնուցող քսուքներն այսօր Հայաստանում բավական մեծ ժողովրդականություն են վայելում, սակայն, մասնագետների կարծիքով, մարդիկ գերագնահատում են այդ քսուքները եւ դրանց հնարավորությունները։

Մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը պնդում է, որ իրականում շատ քչերը սնուցող քսուքի կարիք ունեն, եւ որ դրա փոխարեն արժե խոնավեցնող քսուք օգտագործել։

Ինչու՞։ Փորձենք պարզել։

Խոնավեցնող քսուքը, մասնագետի խոսքով, պարունակում է հատուկ նյութեր, որոնք թույլ չեն տալիս, որ մաշկից ջուրը դուրս գա եւ գոլորշիանա (երբեմն էլ նույնիսկ ավելացնում են մաշկում ջուրը պահող նյութերի քանակը), եւ այդ հատկությունների շնորհիվ պաշտպանում են մաշկը ջրազրկումից եւ դրա պատճառով առաջացող խնդիրներից թե ձմռան ցրտին, թե ամռան շոգին։

«Արդյունքում ավելի էլաստիկ, ավելի գեղեցիկ եւ առողջ մաշկ է լինում», - բացատրել է մաշկաբանը։

Ինչու՞ չարժե սնուցող քսուքներ օգտագործել։

Շատերս, լսելով «սնուցող» բառը, մտածում ենք, որ խոսքը ինչ-որ լավ, վիտամիններով հարուստ բանի մասին է գնում։ Բայց իրականում սնուցող քսուքները ճարպ են պարունակում, ոչ թե վիտամիններ; նույնիսկ եթե վիտամիններ կան, դրանցից կարող են մաշկի մեջ ներծծվել միայն ճարպալույծ A, D, K եւ E վիտամինները, իսկ մնացածը մաշկին ոչ մի օգուտ տալ չեն կարող։

Քանի որ սնուցող քսուքները մեծ քանակությամբ ճարպ են պարունակում, դրանք հայերի համար այնքան էլ ցանկալի չեն, քանի որ հայերի ճարպագեղձերը առանց այն էլ բավական ակտիվ են, եւ, մասնագետի խոսքով, ճարպոտ մաշկին էլ ավելի շատ ճարպ ավելացնելու կարիք ընդհանրապես չկա։

Ինչու՞ են հայերի մոտ սնուցող քսուքներն այդքան մեծ ժողովրդականություն վայելում։

Շատ կանայք օգտագործում են սնուցող քսուքներ, քանի որ դրան են սովոր եւ արդեն տարիներ շարունակ նման քսուքներ են օգտագործում, առանց մտածելու, թե ինչու; շատերը ենթադրում են, որ իրենց մաշկը «սնուցման» կարիք ունի, բայց սովորաբար, մասնագետի գնահատմամբ, նրանք սխալվում են. իրականում սնուցման կարիք ունի հիվանդ մաշկը եւ 70-նն անց մարդկանց մաշկը։

Իսկ խոնավեցման կարիք ունի ցանկացած մարդու մաշկը՝ անկախ սեռից եւ տարիքից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է