• Latest news

Ի՞նչ անել՝ առողջ եւ գեղեցիկ մազեր ունենալու համար. խորհուրդ է տալիս մաշկաբանը

22 նոյեմբերի, 2014  19:49

Ի՞նչ է պետք անել՝ առողջ եւ գեղեցիկ մազեր ունենալու համար։ Ինչպե՞ս է պետք խնամել մազերը։ Այս հարցի շուրջ մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ ենք զրուցել։

Մասնագետի խոսքով՝ շատերը, գովազդներ դիտելով, մտածում են, որ հնարավոր է ինչ-որ կոսմետիկ միջոց օգտագործել, եւ վնասված մազերը կվերականգնվեն, ավելի գեղեցիկ կդառնան եւ ավելի լավ որակ կունենան։ Սակայն իրականում, եթե մազն արդեն մազարմատից դուրս է եկել եւ անառողջ է, նրան առողջացնել հնարավոր չէ. այն պետք է ընկնի,եւ դրա տեղը առողջ մազ աճի։

Այդ իսկ պատճառով, առողջ մազեր ունենալու համար պետք է առողջացնել մազարմատը եւ մաշկը։ Առողջ մաշկ եւ մազարմատներ ունենալու ճանապարհներից մեկն է հեռու մնալ այն ամենից, ինչը մազերին եւ մաշկին կարող է վնաս հասցնել։

Մասնագետի խոսքով՝ վնասակար են համարվում հետեւյալ բաները.

  • Մազի ներկերը (բնականաբար, դրանք վնասում են ոչ միայն մազերը, այլեւ գլխի մաշկը);
  • Ֆենը (ինչպես նաեւ մազերը «արդուկելը», ուղղելը);
  • Շամպունի սխալ ընտրությունը (կարող է լուրջ վնաս հասցնել գլխի մաշկին եւ մազերին);
  • Գլխարկները։

Գլխարկները, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, առանձին ուշադրության են արժանի։ Եթե գլխարկը գործվածքից է, այն ընդհանրապես վնաս չի թե գլխի, թե մազերի համար, քանի որ չի խոչընդոտում ջրի գոլորշիացմանը։ Բայց գլուխը կաղապարի նման փակող գլխարկները, որոնց մեջ օդ չի «խաղում» եւ որոնք շատ են սեղմում գլուխը, մազաթափության եւ մազերի որակի վատացման պատճառ կարող են դառնալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել