• Latest news

Չինական հիվանդանոցը տղամարդկանց առաջարկում է ծննդաբերական ցավերի «համը տեսնել»

21 նոյեմբերի, 2014  18:48

Չինաստանի հիվանդանոցներից մեկը ծննդաբերական ցավերի ուժգնությունն իրենց մաշկի վրա զգալու՝ ապագա հայրերին ուղղված առաջարկով է հանդես եկել, հաղորդում է The Guardian-ը:

Երկրի արեւելքում գտնվող Շանդոն նահանգի Այմա ծննդաբերական հիվանդանոցում ընթացող ծննդաբերական ցավի անվճար սեսիաներին հերթագրվածների թիվն այս պահի դրությամբ 100-ի է հասել:

Ծննդաբերական ցավերի կրկնօրինակման նպատակով նրանց որովայնից մի փոքր վեր հատուկ սարքի միացված, էլեկտրական շոկի միջոցով ցավ առաջացնող բարձիկներ են տեղակայվում: Ընդ որում, ապագա հայրիկներին մինչեւ 5 րոպե ցավից գալարվելու հնարավորություն է ընձեռնվում: Այդ ընթացքում բուժքույրն էլ աստիճանաբար ցավի ուժգնությունը 1-ից 10-ի կարող է հասցնել:

Սոն Սի Լինը, ով արդեն ծննդաբերության ցավերի «համն առած» կամավորների թվում է, այսպես է իր տպավորությունները կիսել. «Կարծես սիրտս ու թոքերս պատառ-պատառ անեին»: Ընդ որում, տղամարդը մինչեւ 7-րդ ուժգնությամբ ցավին է դիմացել, որից հետո ձեռքերի խելագար շարժումներով հասկացրել է բուժքրոջը, որ ավելիին դիմանալ չի կարող:

Մինչդեռ, ինչպես հերթապահ բուժքույրն է պնդում, որքան էլ որ առաջարկվող ցավերը տհաճություն պարգեւեն, դրանք երբեք չեն կարող ծննդաբերող կնոջ տառապանքի հետ համեմատվել:

«Բայց գոնե այսքանից հետո կսովորեն գնահատել իրենց կանանց», - ասում է նա:

Վու Ջին Լոն, ով հաջողացրել է մինչեւ 10-րդ ուժգնությամբ ցավին դիմանալ, ներկայումս բոլորովին այլ դիրքորոշում ունի՝ ծննդաբերության վերաբերյալ:

«Քանի որ բոլոր կանայք էլ երեխա են ունենում, եւ գործընթացն էլ բավականին երկար է տեւում, կարծում էի՝ բնական մի բան պետք է լինի, այնքան նորմալ, որ կարողանան տանել», - ասում է նա:

Մինչդեռ երեք ամսական հղի կնոջ ամուսինը սեղմել էր բռունցքներն ու ոռնում էր ցավից՝ ի վերջո աղաչելով բուժքրոջը, որ վերջ դնի տառապանքին:

Ի տարբերություն արեւմտյան երկրների, չինացի տղամարդիկ հազվադեպ են իրենց կանանց ծննդաբերությանը ներկա գտնվում: Ավելին՝ որոշ պետական բուժհաստատություններում նրանց ներկայությունը նույնիսկ արգելված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել