• Latest news

Պլաստիկ վիրաբույժի՞ եք փնտրում: Զգույշ եղեք

21 նոյեմբերի, 2014  22:42

Այսօր պլաստիկ վիրաբությունը, եւ մասնավորապես՝ ռեգեներատիվ բժշկությունը, մեծ հեղինակություն են վայելում, ուստի պատահական չէ, որ բազմաթիվ վիրաբույժներ սկսել են հայացքը դրանց ուղղել: Նրանցից ոմանք նույնիսկ առանց հատուկ կրթություն, անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ ունենալու են վիրահատություններ ու պրոցեդուրաներ իրականացնում: Ուստի պլաստիկ վիրաբույժ, Բալտիմորի համալսարանի պրոֆեսոր Ռիկարդո Ռոդրիգեսը, ով աշխարհի՝ ռեգեներատիվ բժշկության ոլորտը ներկայացնող ամենաառաջնակարգ մասնագետներից մեկն է համարվում, խորհուրդ է տալիս խիստ զգուշամիտ լինել՝ պլաստիկ վիրաբույժի ընտրելու հարցում:

Ինչպես մասնագետն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, ժամանակ առ ժամանակ պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվող ոչ պրոֆեսիոնալ բժիշկների խնդիրն այսօր ողջ աշխարհի, նույնիսկ` ԱՄՆ-ի (որտեղ դոկտոր Ռոդրիգեսը ներկայումս բնակվում է եւ աշխատում) համար է արդիական: Որոշ՝ հուսահատության գիրկն ընկած այցելուներ հակված են ցանկացած վիրաբույժի առաջարկին համաձայնել՝ առանց նրա մասին որեւէ տեղեկություն ունենալու: Ու եթե վատ մասնագետի մոտ են ընկնում, որպես կանոն, ի վերջո ոչ միայն ավելի վատ արտաքին, այլեւ առողջական խնդիրներ են ձեռք բերում, որոնց հետքն անգամ նախկինում չկար: «Այդ մարդկանց կյանքը կարող էր դեպի լավը փոխվել, սակայն ճիշտ հակառակն է լինում», - ափսոսանքով նշել է Ռիկարդո Ռոդրիգեսը:

Նրա խոսքով, Հայաստանում եւս նմանատիպ խնդիր կա. բազմաթիվ այցելուներ ընդհանրապես ոչ մի տեղեկություն չեն ունենում՝ իրենց վիրահատած բժշկի մասին: Միանգամայն հասկանալի պատճառներով դա շատ վատ է եւ ռիսկային:

Այդպիսի խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկացած տիպի վիրահատության կարիք ունեն, նախ եւ առաջ այդ վիրահատությունն իրականացնող բժշկի մասին տեղեկություններ ձեռք բերել: Հարկավոր է տեղեկանալ, թե որտեղ է նա կրթություն ստացել, վերապատրաստումներ անցել, աշխատանքային փորձին ծանոթանալ, նախկին այցելուների հետ զրուցել: Եթե բժշկի կրթությունն ու փորձը վստահություն են ներշնչում, եթե նրա նախկին աշխատանքները դուր են գալիս Ձեզ, իսկ նախկին այցելուներից ստացված արձագանքներն էլ դրական են, այդ ժամանակ միայն կարող եք նրա մոտ վիրահատվելու մասին մտածել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել