• Latest news

Հայաստանում «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք

21 նոյեմբերի, 2014  19:49

Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչեւ 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ  փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք:

«Փրկենք հարյուրավոր կյանքեր»  նախագծի շրջանակում անցկացվեց «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման եւ կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան: Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը եւ կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը:   Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը:    Երկրորդ տարին է, ինչ  միջոցառման մասնակիցները երկինք են բաց  թողնում    սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը: 

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի  իջեցում է: Վերջին տարիներին մենք  մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990 թվականից մինչեւ 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է  47 տոկոսով»,- ողջունելով մասնակիցներին, ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով, չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ  նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել:

Սերգեյ Խաչատրյանի գնահատմամբ` վաղածնության խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է գիտելիքների, մարդկային եւ կազմակերպչական ռեսուրսների համախմբում: Նա ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, մասնավորապես «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որոնց ջանքերի շնորհիվ փրկվել եւ փրկվում են վաղածին երեխաների կյանքեր,  բարձրացվում է նաեւ հանրության իրազեկվածության աստիճանը:

«Սուրվանտայի օգտագործումը մեկն է այն  լուրջ գործիքներից, որոնք նվազեցնում են  մանկական մահացության ցուցանիշը, դրա արդյունավետությունն ապացուցված է ամբողջ աշխարհում»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը:

«Փրկենք հարյուրավոր կյանքեր»  նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին «Ֆարմ Թրասթ» բժշկադեղագործական ընկերության կողմից Նեոնստալ բժշկության հայկական ասոցիացիայի եւ ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախարարությունը սուրֆակտանտը ներառել է «Հիմնական դեղերի ցանկում» եւ ձեռնսմուխ է եղել Հայաստանի ծննադատներն այս դեղամիջոցով ապահովման պետական ծրագրի իրականացմանը: Նախագծի առաջին փուլի իրականացումը հնարավոր է դարձել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 Խորհրդաժողովին ներկա էր նաեւ Բելառուսի գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Օկսանա Սֆիրսկայան, ով հայաստանյան գործընկերներին ներկայացրեց  իրենց երկրի փորձը, անդրադարձավ հաջողություններին ու ծրագրերին:

Նշենք, որ սուրֆակտանտ-«Սուրվանտան» դեղը հեղուկի մակերեւութային լարվածության փոքրացման շնորհիվ խոչընդոտում է նորածինների թոքերում ալվեոլների կպումներին:

Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով եւ շնչառական դիսթրես համախտանիշով:

Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին  հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35 տոկոսը:

Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի խոսքով` մեր երկրում  գրանցված դրական արդյունքը հնարավոր չէր առանց բարեգործական հիմնադրամների, մասնավորապես` «Նվիրիր կյանք» հիմնադրամի: Նեոնատոլոգ Պավել Մազմանյանն էլ նշեց, որ  դեղամիջոցը նվազեցնում է  վաղածին երեխաների մահացությունը` թոքերի վնասվածքների հավանականության նվազեցման եւ նրանց թոքային հիվանդությունների միջոցով:

Մասնագետները նման միջոցառումների միջոցով  ցանկանում են հրավիրել հանրության ուշադրությունը այն փաստի վրա, որ  բազամաթիվ անվանի մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ վաղածին լինելով հանդերձ  անհավանական հաջողությունների են հասել կյանքում:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել