• Latest news

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Էբոլան կարող է մինչեւ 2015թ.-ի կեսերը հաղթահարվել

22 նոյեմբերի, 2014  10:21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի կոնսոլիդացման պարագայում մահացու վտանգավոր Էբոլա հեմոռագիկ տենդի ներկայիս՝ ամենախոշոր համաճարակը կարող է մինչեւ 2015թ.-ի կեսերը հաղթահարվել:

Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Էբոլայի դեմ պայքարի առաքելության ղեկավար Էնտոնի Բանբերին ընդգծել է, որ ներկայիս դրությամբ մարդկությունը դեռեւս չափազանց հեռու է վիրուսի նկատմամբ վերջնական հաղթանակից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ, չնայած հիվանդացության ցուցանիշների՝ Արեւմտյան Աֆրիկայի առանձին հատվածներում նկատվող կրճատումներին, հիմա էլ Մալիում է համաճարակաբանական սպառնալիքի աճ նկատվում, որտեղ արդեն 6 մարդ է տենդի զոհը դարձել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 21-ին Էբոլա մահացու վտանգավոր վիրուսի համաճարակի՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում հաղթահարման մասին հայտարարությամբ է հանդես եկել: Հիվանդության բռնկումը երկրում առաջին անգամ պաշտոնապես օգոստոս ամսվա վերջին օրերին է արձանագրվել: ԿԺՀ-ում վիրուսի զոհերի ընդհանուր թիվը 49 է կազմել:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Էբոլա վիրուսով հրահրվող հիվանդության համաճարակի զոհերի թիվը 5 459-ի է հասել, վարակվածներինը՝ 15 351-ի: Այս՝ նոյեմբերի 18-ի դրությամբ ներկայացված տվյալները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է (ԱՀԿ) զեկույցով հրապարակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել