• Latest news

Մետաղի դետեկտորը կնոջ մահվան պատճառ է դարձել

22 նոյեմբերի, 2014  18:23

Մետաղի դետեկտորից արձակվող էլեկտրամագնիսական ալիքների հետ կապված դժբախտ պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեի օդանավակայանում, որտեղ 30-ամյա Դիանա Տոլստովան ստուգումից անմիջապես հետո կորցրել է գիտակցությունը եւ 33-ամյա ամուսնու՝ Մաքսիմի գրկում մահացել, հաղորդում է FoxNews-ը:

Օդանավակայանի բժշկական ծառայության աշխատակիցները միջադեպին բավականին երկար ուշացումով են արձագանքել:

«Նախքան ստուգումներն անցնելը ես անվտանգության աշխատակիցներին ցույց էի տվել Դիանայի թղթերը, նրանք գիտեին, որ կինս սրտի խթանիչ ունի: Բայց, այնուամենայնիվ, ստիպված եղավ անցնել այդ դռների միջով», - պատմել է Մաքսիմը՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Իսկ երբ թռիչքի դարպասներին էին հասել, կինը գլխապտույտ էր ունեցել եւ մի ակնթարթում գիտակցությունը կորցրել: Ի վերջո օգնության հասած բժիշկները նրան, ըստ էության, ոչնչով չեն օգնել:

«Դիանային առաջին օգնություն չի տրամադրվել: Նրանք նույնիսկ շտապ օգնություն չկանչեցին», - պատմում է Մաքսիմը:

Օդանավակայանի ղեկավարությունից հայտնել են, որ ներկայումս մահվան դեպքի պատճառների քննություն է ընթանում:

«Օդանավակայանի անձնակազմը եւ անվտանգության աշխատակիցները հստակ ցուցումներ ունեն առ այն, թե ինչպես պետք է սրտի խթանիչ կրող մարդկանց հետ աշխատել: Հատուկ զգուշացումներ կան, որ այդպիսի մարդիկ չպետք է մետաղական դետեկտորի միջով անցնեն», - մեկնաբանել է օդանավակայանի խոսնակներից մեկը:

«Նորմալ իրավիճակներում, թղթերը տեսնելուն պես, աշխատակիցներն այդպիսի մարդկանց սարքը շրջանցելու հնարավորություն են ընձեռում: Տվյալ դեպքում հիվանդը կամ մոռացել է զգուշացնել, կամ էլ տեղյակ չի եղել մետաղի դետեկտորի վտանգավորության մասին: Թեեւ յուրաքանչյուր հիվանդ դրա վերաբերյալ խիստ զգուշացում է ստանում», - նշել է խոսնակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել