• Latest news

Ինչու՞ են արատավոր երեխաներ ծնվում. պարզաբանում է գինեկոլոգը

22 նոյեմբերի, 2014  14:45

Որո՞նք են երեխաների մոտ ի ծնե արատների հիմնական պատճառները: Այս հարցի շուրջ լրագրողների հետ գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն է զրուցել:

Հաճախ արատների պատճառները կապված են լինում տարբեր ինֆեկցիաների հետ, որոնք թաքնված բնույթ են կրում եւ կարող են ընդհանրապես չարտահայտվել, բայց պտղին կարող են լուրջ հարված հասցնել: Խոսքը գնում է վիրուսային ինֆեկցիաների, մասնավորապես՝ ցիտոմեգալովիրուսի եւ հերպեսի մասին:

Իրականում այս վիրուսները առկա են գրեթե բոլոր մարդկանց օրգանիզմում. ցիտոմեգալովիրուսով, օրինակ, ախտահարված է աշխարհի մարդկանց մոտ 97 տոկոսը, քանի որ այն օդակաթիլային ճանախարհով է տարածվում եւ խուսափել դրանից հնարավոր չէ: Ուղղակի ցանկացած վիրուս կարող է օրգանիզմում «քնած» կամ «արթուն» վիճակում գտնվել: «Քնած» վիրուսը ոչ մի կերպ չի արտահայտվում եւ խնդիրների պատճառ դառնալ չի կարող, սակայն եթե վիրուսն ակտիվանում եւ «արթնանում» է, այն կարող է հղիության ժամանակ խնդիրներ, իսկ պտղի մոտ՝ տարատեսակ արատներ առաջացնել:

Ի՞նչ խնդիրներ եւ արատներ կարող են առաջանալ այս վիրուսների պատճառով:

Ցիտոմեգալովիրուսի պատճառով առաջացող տարածված բարդություններն են անենցեֆալիան, վերջույթների բացակայությունը, նապաստակի շուրթը, գայլի խոռոչը եւ այլ արատները: Վերջույթների բացակայության կամ դրանց սխալ զարգացման հիմնական պատճառներից մեկը, մասնագետի խոսքով, հենց ցիտոմեգալովիրուսն է:

Հերպեսն իր հերթին կարող է բերել վիժումների կամ պտղի մահվան՝ մինչեւ հղիության տասչորսերորդ շաբաթը: Իսկ եթե վիժում չի լինում, եւ երեխաները ծնվում են, նրանց մոտ հաճախ լսողության կամ տեսողության հետ խնդիրներ են առաջ գալիս, կամ՝ Դաունի սինդրոմ: Իհարկե, նման խնդիրներ միշտ չէ, որ լինում են, բայց դրանք կարող են լինել:

Ինչու՞ են վիրուսներն «արթնանում»:

Գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի խոսքով, վիրուսներն արթնանում են օրգանիզմի դիմադրողականության անկման արդյունքում, որը մի քանի պատճառ ունի. մասնավորապես,  պատճառների մեջ մեծ տեղ են զբաղեցնում սթրեսները եւ մարդկանց անառողջ ապրելակերպը:

Մասնագետի խոսքով, մեծ դեր է խաղում այն, որ շատ երիտասարդ կանայք, ցանկանալով նիհարել եւ գեղեցիկ լինել, անհիմն դիետաներ են պահում, լավ չեն սնվում, ինչի հետեւանքով օրգանիզմի դիմադրողականությունն ընկնում է, եւ վիրուսները գլուխ են բարձրացնում եւ կարող են վնաս հասցնել կնոջը կամ պտղին՝ հղիության ժամանակ: Ինչպես Գեորգի Պողոսյանն է նշել, դիետաներ առանց բժիշկի հետ խորհրդակցելու չի կարելի պահել, քանի որ դրանք ապագայում իրոք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:

Բացի այդ, ըստ մասնագետի, Հայաստանում դեռ, ցավոք, բացակայում է զույգերի մինչամուսնական բժշկական քննությունների կուլտուրան: Իհարկե, նման ստուգումները բավական թանկ են, սակայն շատ զույգեր հսկայական գումարներ են ծախսում հարսանիքի վրա. եթե այդ գումարների որոշ մասը հատկացնեն իրենց առողջությանը եւ կանխարգելիչ ստուգումներին, հետագայում մի շարք խնդիրներից կխուսափեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է