• Latest news

Կարո՞ղ է ՈՒՁ հետազոտության ժամանակ պտղի արատը չերեւալ

22 նոյեմբերի, 2014  15:58

Հնարավո՞ր է, որ ՈՒՁ հետազոտության ժամանակ պտղի արատը չերեւա: Օրեր առաջ «Մալաթիա» ԲԿ-ում երեխա էր ծնվել՝ առանց երկու ձեռքի եւ մեկ ոտքի; այս դեպքից հետո այս հարցը շատերին է հետաքրքրում: Ինչպես լրագրողներին գինեկոլոգ Գեորգի Պողոսյանն է ասել, նա կոնկրետ այս դեպքին ծանոթ չէ, բայց ընդհանրապես ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է արատները չտեսնել:

Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից, օրինակ, երեխայի դիրքից. եթե երեխան, օրինակ, մեջքով է շրջված, նրա վերջույթները դժվար է տեսնել: Գինեկոլոգը եւս մեկ անգամ նշել է, որ այս դեպքի մանրամասներին ծանոթ չէ:

Գեորգի Պողոսյանը նաեւ նշել է, որ մարդիկ սիրում են բժիշկներին ամեն ինչում մեղադրել, բայց իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ, եւ կան բազմաթիվ նրբություններ, որոնց մասին միայն մասնագետները գիտեն:

Անդրադառնալով վերջերս առանց վերջույթների ծնված երեխայի դեպքին, գինեկոլոգը նշել է, որ դա կարելի է բժշկական սխալ համարել, բայց ոչ՝ բժշկական հանցագործություն: Նրա խոսքով, շատ ավելի լուրջ եւ ճակատագրական բժշկական սխալ էր չտեսնել, որ պտուղը մահացել է (վերջերս նման դեպք էլ էր տեղի ունեցել՝ բժիշկները մոտ 20 օր հետո էին նկատել, որ պտուղը մոր արգանդում մահացել է):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել