• Latest news

Ինքնասպանության կանխարգելման պարզ ու արդյունավետ միջոց է հայտնաբերվել

25 նոյեմբերի, 2014  13:53

Հետազոտությամբ պարզվել է, որ «զրույցի թերապիան» պարզ, բայց եւ խիստ արդյունավետ միջոց է՝ ինքնասպանության հակված մարդկանց սեփական անձին վնաս պատճառելու վերաբերյալ մտքերից շեղման համար: Lancet Psychiatry ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, հետազոտության հեղինակները նվազագույնը 18 տարի տասնյակ հազարավոր դանիացիների վերաբերյալ կազմված բժշկական արձանագրություններն են հավաքագրել՝ պարզելու համար, որ ինքնասպանության փորձից հետո կանխարգելման կենտրոնում «զրույցի թերապիայի» սեսիաներ անցած մարդկանց մոտ, ի համեմատություն առանց բուժման տուն ուղարկվածների, հաջորդող հինգ տարիների կտրվածքով ինքնասպանության ռիսկի՝ 26 տոկոսի չափով կրճատում է նկատվում, հաղորդում է FoxNews-ը:

Ընդ որում, առաջին մեկ տարում ոչ միայն ինքնասպանություն գործելու՝ 27, այլ նաեւ որեւէ այլ պատճառով մահանալու՝ 38 տոկոսի չափով նվազ ռիսկ է արձանագրվել: Թեեւ դրական արդյունքները ներկայումս՝ ավելի քան մեկ տասնամյակ անց էլ շոշափելի են:

Գիտնականների համոզմամբ, սույն հետազոտությամբ առաջին անգամ հաստատուն ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ հոգեսոցիալական բուժումը՝ աջակցության, բայց ոչ՝ դեղամիջոցների տեսքով, կարող է ինքնասպանության բարձր ռիսկի ենթարկվող մարդկանց մոտ սեփական կյանքի հետ հաշիվները մաքրելու մասին մտքերից շեղման արդյունավետ միջոց ծառայել: Մինչդեռ մի շարք նախընթաց հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ ինքնասպանության անհաջող փորձ կատարած մարդկանցից շատերը, առանց մասնագետի մոտ ուղեգրվելու, պարզապես տուն են ուղարկվում՝ 6-ից մեկ դեպքում առաջիկա մեկ տարվա ընթացքում աղետալի փորձը կրկնելու համար: 

Հաջորդիվ գիտնականները մտադիր են զրույցի թերապիայի» օպտիմալ մեխանիզմները գտնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել