• Latest news

Սկրաբներ դեմքի համար. օգտագործե՞լ թե ոչ – խորհուրդ է տալիս մասնագետը

25 նոյեմբերի, 2014  20:25

Արժե՞ արդյոք դեմքի համար նախատեսված սկրաբներ օգտագործել։ Դրանք իրո՞ք օգտակար են թե ուղղակի անիմաստ կոսմետիկ միջոցներ են, որոնց վրա մարդիկ գումար են վատնում։ Փորձենք պարզել։

Ինչպես մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանն է նշել, գրեթե բոլոր հայերին իրականում արժե դեմքի սկրաբ օգտագործել։ Պատճառն այն է, որ բազմաթիվ հայեր, ի տարբերություն շատ այլ ազգերի ներկայացուցիչների, բավական արտահայտված գերճարպարտադրության խնդիր ունեն։ Հենց ճարպային գեղձերի ակտիվության պատճառով է, որ կան որոշ հիվանդություններ, որոնք այլ երկրներում ավելի հազվադեպ են հանդիպում, քան այստեղ, Հայաստանում։ Դրա մեջ վախենալու բան չկա, պնդում է մասնագետը, ուղղակի որոշ մարդկանց մաշկը՝ գերճարպարտադրության պատճառով առաջացող խնդիրներից խուսափելու համար լրացուցիչ խնամքի կարիք ունի։

Ինչպե՞ս այդ խնամքն ապահովել։

Նախեւառաջ, հարկավոր է մաշկից հեռացնել ավելորդ ճարպը, որպեսզի այն չխցանի ծակոտիները եւ ավելորդ խնդիրներ չառաջացնի։ Ավելորդ ճարպի հետ միասին արժե հեռառնել նաեւ մաշկի մակերեսային շերտի մահացած բջիջները. դրանք մաշկին պետք չէն եւ  իրենք իրենցով էլ կհեռացվեին, եթե մաշկը ճարպոտ չլիներ։

Մաշկի մակերեւույթից ավելորդ ճարպը եւ մահացած բջիջները հեռացնել կարելի է հենց սկրաբների օգնությամբ։

Որքա՞ն հաճախ է կարելի սկրաբ օգտագործել։

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է մաշկի եւ սկրաբի տեսակից ։ Որոշ սկրաբներ կարելի է ամեն օր օգտագործել, որոշներն էլ՝ շաբաթը մեկ անգամ կամ նույնիսկ էլ ավելի հազվադեպ։ Քանի որ ամեն ինչ անհատական է, մարդն ինքնուրույն պետք է հասկանա, թե որքան հաճախ է նրան սկրաբ անհրաժեշտ։ Սակայն կարեւոր է ընտրել այնպիսի սկրաբ, որը մաշկի համար ընդունելի կլինի եւ ալերգիկ ռեակցիաներ չի առաջացնի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել