• Latest news

Երեխայի սեռն իմանալն իր առավելություններն ունի

26 նոյեմբերի, 2014  11:48

Ով՝ ով, բայց գոնե պապիկներն ու տատիկները հաստատ կցանկանային երեխայի սեռը վաղօրոք իմանալ: Թեեւ քեռիները, հորեղբայրները, հորաքույրներն ու մորաքույրները եւս դեմ չէին լինի: Այդուհանդերձ, ծնողները, եւ հատկապես՝ մայրը, կարող է անակնկալի կողմնակից լինել: 

«Դա անձնական ընտրության հարց է: Հղիության 18-20-րդ շաբաթների ընթացքում առաջին ուլտրաձայնային հետազոտությունն է նշանակվում, որի ընթացքում մեծ ի մասամբ կարող ենք երեխայի սեռը որոշել: Այնպես որ, ցանկության դեպքում մայրը կարող է այդ մասին տեղեկանալ: Երեխայի սեռը ճշտելու համար բժշկական պատճառներ հազվադեպ են լինում՝ դա այն դեպքն է, երբ գեների կամ քրոմոսոմների հետ կապված մտահոգություններ են առկա»,  - մեկնաբանել է Քլիվլենդի կլինիկայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար դոկտոր Ռեբեկա Սթարքը:

Բացի այդ, ռիսկային հղիության պարագայում առաջին հետազոտությունն իններորդ շաբաթվա ընթացքում կարող է կազմակերպվել, որի ընթացքում ոչ միայն քրոմոսոմային/գենետիկ անոմալիաների, մասնավորապես՝ Դաունի համախտանիշի առկայությունը, այլ նաեւ՝ պտղի սեռը կարող է վեր հանվել:

Նիկոլ Հերբստը սիրում է ամեն ինչ վաղօրոք պլանավորել: Նա որոշել էր նախքան ծննդաբերությունը երեխայի սեռն իմանալ: Մինչ այդ կինը տարիներ շարունակ անբացատրելի անպտղությամբ էր տառապել, մի քանի անգամ էլ՝ հղիությունը վիժմամբ ավարտել, այնպես որ բժիշկները խորհուրդ էին տվել ոչ ինվազիվ նախածննդյան թեստ հանձնել՝ արյան միջոցով երեխայի ԴՆԹ-ն ուսումնասիրելու համար:

«Թեստը ընթացքում մեզ հարցրեցին, թե արդյոք ցանկանում ենք երեխայի սեռն իմանալ: Ամուսինս՝ Ռոբն ու ես որոշեցինք, որ այո՝ ցանկանում ենք: Դա կօգներ մեզ, հատկապես ինձ՝ նրա հետ կապն ավելի ամուր դարձնելու համար:

Հերբստ ամուսինների համար երեխայի սեռի մասին նախապես տեղյակ լինելու հանգամանքը եւս մեկ առավելություն էր ենթադրում. կարող էին փոքրիկի անունը հաստատապես ընտրել: 

«Անուն ձեռք բերած փոքրիկն ավելի իրական է դառնում՝ ծնողների համար: Ընդհանրապես, հղիների մեր խմբում 15-ից մեկը, թե երկուսը չեն ցանկացել երեխայի սեռն իմանալ», - պատմել է տիկին Հերբստը:

Դոկտոր Սթարքի դիտարկմամբ, նախօրոք անուն ընտրելու ցանկությունը երեխայի սեռը նախապես իմանալու պատճառներից մեկն է հանդիսանում: Այլ պատճառներից են.

• Սթրեսի նվազեցումը. հղիությունը ու ծննդաբերությունն ինքնին սթրեսային են, հատկապես՝ առաջին երեխան լույս աշխարհ բերող կանանց համար: Ուստի պատահական չէ, որ շատերը փորձում են հնարավորինս շուտ ոգեւորության միջոց գտնել:

• Առողջական որոշումների կայացումը. տղաների սպասող ծնողները կարող են ընտանեկան քննարկումներ վարել՝  կոնկրետ պրոցեդուրաների, մասնավորապես՝ թլփատման վերաբերյալ: Այն կարելի է որոշ ծննդատներում՝ կյանքի առաջին 48 ժամերի ընթացքում իրականացնել: 

• Քույրերի եւ եղբայրների նախապատրաստում. ավագ երեխաներից ժամանակ է պահանջվում՝ նոր եղբոր կամ քրոջ հայտնվելու վերաբերյալ գաղափարին արձագանքելու համար:

• Հետագա պլանավորում. ծնողները սիրում են նախօրոք՝ դեռեւս չծնված երեխայի համար կահույք, խնամքի պարագաներ եւ խաղալիքներ գնել: Երեխայի սեռն իմանալու պարագայում կարելի է ոչ միայն խաղալիքների, այլեւ դրանց երանգների ընտրության հարցում չսխալվել:

Նախածննդյան թեստով պարզվել էր, որ Հերբստ ամուսինները դուստր են ունենալու: Վիեոլետը ընթացիկ տարվա մարտի 4-ին՝ կեսարյան հատմամբ է լույս աշխարհ եկել:

Եթե արդեն տեղյակ եք՝ երեխայի սեռի մասին, շտապեք նաեւ մերձավորներին, տատիկ-պապիկներին տեղեկացնել. չէ՞ որ նրանք էլ կարող են գնումներ կատարելիս «սխալվել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է