• Latest news

Պայքար կարծրատիպերի դեմ. ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերմանն ուղղված ակցիա

25 նոյեմբերի, 2014  18:28

Շատերն այսօր վախենում եւ ամաչում են հետազոտվել եւ պարզել սեփական ՄԻԱՎ կարգավիճակը, այդ իսկ պատճառով Հայաստանում մահացությունը ՄԻԱՎ վարակից եւ դրա պատճառով առաջացող բարդություններից բավական բարձր է. հիվանդությունը ուշ է հայտնաբերվում եւ մարդիկ իրենց լիարժեք բուժումը ստանալ չեն կարողանում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Էլվինա Ազարյանն է պատմել։

Հենց ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերմանն ու դրա հետազոտության հետ կապված կարծրատիպերի դեմ պայքարին է ուղղված կազմակերպության կողմից նախաձեռնած միջոցառումների շարքը, որոնց շրջանակներում նոյեմբերի 21-ից 23-ը Բաղրամյան 1, Կորյունի 19ա շենքերին հարող տարածքներում եւ Հյուսիսային պողոտայի 5-րդ շենքին հարող հրապարակում մոտ 200 հոգի հետազոտվել է եւ պարզել սեփական ՄԻԱՎ կարգավիճակը: Այսօր, նոյեմբերի 25-ին, ակցիան շարունակվում էր Երեւանի Պետական Համալսարանի հարակից տարածքում, որտեղ, այս պահի դրությամբ, մոտ 60 հոգի արդեն հետազոտվել է։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության համանախագահ Սեմ Թադեւոսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է, որ միջոցառումներն անցկացվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա շրջանակներում։

Նրա խոսքով՝ սկզբում կազմակերպության անդամները չէին էլ պատկերացնում, որ հայերն իրենց մենթալիտետով հանդերձ ցանկություն կհայտնեն ստուգվել, բայց ակցիան բավական ակտիվ էր, ինչը չի կարող չուրախացնել։ Ինչպես Սեմ Թադեւոսյանն էր նշել, նույնիսկ եթե ակցիայի շրջանակներում ընդամենը մեկ մարդ իմանա իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին եւ հնարավորություն ստանա ժամանակին բուժում սկսել եւ լիարժեք, երկար կյանք ունենալ, կարելի կլինի համարել, որ ակցիան հաջողվել է։

Հիշեցնենք, որ նախորդ օրերի ընթացքում 2 հոգու մոտ ՄԻԱՎ վարակ է հայտնաբերվել։ Այսօրվա ընթացքում ստուգված մարդկանց մոտ վարակի դեպքեր չեն հայտնաբերվել։

Հիշեցնենք նաեւ, որ հետազոտությունն անանուն էր, անվճար եւ գաղտնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել