• Latest news

Սուրճը կարող է կոկաինի նկատմամբ կախվածության բուժմա՞նը նպաստել

25 նոյեմբերի, 2014  21:29

Հետազոտությամբ պարզվել է, որ սուրճը կոկաինի նկատմամբ կախվածության ախտանշանները մեղմելու հատկություն ունի: Խոսքը, մասնավորապես, ուղեղի՝ կոկաինի կիրառման հետ ասոցացվող փոփոխությունների արգելափակմանն է վերաբերում: Գիտնականների գնահատմամբ, հետազոտության արդյունքները հատկապես կանանց համար են օգտակար, ովքեր կոկայինային կախվածության նկատմամբ առանձնակի հակում են դրսեւորում: Բանն այն է, որ թմրանյութը դաշտանային ցիկլի եւ կնոջ օրգանիզմում առկա էստրոգենների՝ սեռական հորմոնների մակարդակի փոփոխություններ հրահրելու հատկություն է դրսեւորում: Իսկ ինչպես նախընթաց մի շարք հետազոտությունների արդյունքներն են վկայում, էստրոգենի բարձր մակարդակը կարող է կոկաինի նկատմամբ դյուրազգացության աճ ենթադրել, հաղորդում է The Daily Mail-ը:

Բացի այդ, կանայք բոլոր դեպքերում են թմրանյութերի նկատմամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնում. նորմալ արձագանք ապահովելու համար նրանց նշանակալիորեն փոքր չափաքանակ է հարկավոր:

Մինչդեռ, գիտնականների պնդմամբ, սուրճը վերը նկարագրված փոփոխություններն արգելափակելու՝ դաշտանային ցիկլը վերականգնելու եւ կախվածության ախտանշանները մեղմելու հատկություն է դրսեւորում: 

Գիտահետազոտական խմբի ղեկավար, Journal of Caffeine Research ամսագրի գլխավոր քարտուղար Պատրիցիա Բրոդերիկի գնահատմամբ, «ձեռք բերված տեղեկությունները ծայրաստիճան կարեւոր են՝ կնոջ վերարտադրողական առողջության համար»:

Եզրակացության համար հիմք ծառայած փորձարկումերի ընթացքում գիտնականները քսուք են վերցրել՝ լաբորատոր առնետների հեշտոցից՝ պարզելու համար, թե դաշտանային ցիկլի որ փուլին են յուրաքանչյուր անգամ կոկաին, կոֆեին եւ երկուսը միասին ընդունելուց առաջ եւ հետո հասել: Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կոկաին ընդունելուց 30 րոպե անց կոֆեինի ազդեցությանը ենթարկված կրծողների մոտ դաշտանային ցիկլին վերագրվող բոլոր անցանկալի փոփոխությունների չեզոքացում է նկատվում:

Ավելին, գիտնականները պարզել են, որ կոկաինի եւ կոֆեինի համադրությունն ի վիճակի չէ առնետների դաշտանային ցիկլի փոփոխության հանգեցնել:

Հայտնի է, որ կոկաինն ուղեղի մեջ պարգեւի էյֆորիկ զգացման համար պատասխանատու երջանկության հորմոնի՝ դոպամինի արտազատման հաշվին է կախվածություն առաջացնում: Կոֆեինն էլ, միաժամանակ, ադենոզինային համակարգի ռեցեպտորների խթանման հաշվին, ուղեղի մեջ առկա դոպամինի մակարդակը կարգավորելու եւ թմրանյութի նկատմամբ կախումը նվազեցնելու հատկություն է դրսեւորում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել