• Latest news

Բժիշկները կարել են 74–ամյա տղամարդու սղոցով կտրած ձեռքը

25 նոյեմբերի, 2014  23:48

Նոյեմբերի 23-ին 02։45 «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել 74-ամյա Եսլով Գեւորգյանը. նրա աջ ձեռքը էլեկտրական սղոցից լուրջ վնասվածք էր ստացել եւ անդամահատման եզրին էր։

Հիվանդի վիճակը ծանր էր, եւ մասնագետները՝ տղամարդուն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո կյանքի ցուցումով վիրահատել են նրան եւ «կարել» ձեռքը։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանն է պատմել, վիրահատության ժամանակ վերականգնվել են պացիենտի ողջ մկանային ապարատը, նյարդերը եւ նույնիսկ վնասված զարկերակները՝ դաստակի արյան մատակարարումը վերականգնելու համար։

Եսլով Գեւորգյանը լրագրողներին պատմել է այն մասին, որ փայտ կտրելու ժամանակ էլեկտրական սղոցը նրա ձեռքից դուրս է պրծել եւ ձեռքը կտրել ։ Շտապօգնությունը հասել է 5 րոպեների ընթացքում, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Բժիշկն եկավ, ասեցի՝ բժիշկ ջան, եթե ձեռս չի աշխատելու, ավելի լավ ա՝ ոչ մի բան էլ չանեք», - պատմել է տուժածը, ավելացնելով, որ կյանքը նրա համար իմաստ չի ունենա, եթե նա չկարողանա իր ձեռքը գործածել։

Երբ պացիենտը կրկին տեսել է իր վիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանին, նրան մոտ է կանչել եւ համբուրել ՝ եւս մեկ անգամ եւս իր երախտագիտությունը հայտելով։

Այժմ Եսլով Գեւորգյանը հիվանդասենյակում է, նրա վիճակը կայուն է։ Նա նույնիսկ կարողանում է շարժել մատները, բայց բժիշկները դեռ թույլ չեն տալիս դա անել։

Ժամանակ առ ժամանակ մասնագետները դոպլեր սարքի օգնությամբ ստուգում են նրա ձեռքի անոթները՝ համոզվելու համար, որ ամեն ինչ նորմալ է ընթանում եւ խցանումներ ու արյան շրջանառության հետ խնդիրներ չկան։

«Այսօր եւս կատարվել է նման հետազոտություն, եւ դաստակը լիարժեք սնուցվում է», - պատմել է միկրովիրաբույժ Արտյոմ Իկիլիկյանը։

Մոտ 7-8 օրից հիվանդին դուրս կգրեն հիվանդանոցից։ Արտյոմ Իկիլիկյանի խոսքով՝ պացիենտի ձեռքի զգացողությունը կվերականգնվի մոտ 8 ամսից։ Վնասվածքը բավական լուրջ էր, եւ ձեռքն այլեւս չի լինի այնպիսին, ինչպիսին մինչեւ վնասվելն էր, սակայն մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի պացիենտը հնարավորություն ստանա նորմալ գործածել վիրահատված ձեռքը, նույնիսկ եթե այն մի քիչ ավելի թույլ լինի, քան նախկինում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է