• Latest news

Սիերա-Լեոնեի գերեզմանափորները, ի նշան բողոքի, Էբոլայի զոհերի մարմինները փողոցում են թողել

26 նոյեմբերի, 2014  10:29

Սիերա-Լեոնեի Կենեմա քաղաքում գործող թաղման բյուրոյի աշխատակիցները Էբոլա հեմոռագիկ տենդից մահացած մի քանի մարդկանց մարմիններ են բնակավայրի գլխավոր հիվանդանոցի մոտ թողել՝ ի նշան ռիսկային աշխատանքի դիմաց հավելավճար չստանալու դեմ բողոքի:

Գործադուլ հայտարարած գերեզմանափորները 15 դիակ են թողել՝ բաց երկնքի տակ: Մարմիններից մեկը հիվանդանոցի կառավարչի կաբինետի դռան, երկուսն էլ՝ հիվանդանոցի դարպասների մոտ են գտնվել: Որոշ ժամանակ անց բոլոր մարմինները դիարան են տեղափոխվել: 

BBC-ի հաղորդմամբ, բողոքի ակցիան հեղինակած աշխատակիցները հեռացվել են աշխատանքից: Գերեզմանափորները պնդում էին, թե հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների համար ռիսկի հավելավճար չեն ստացել:  

Երկրի իշխանությունները խոստացել են միջադեպի հետաքննություն իրականացնել՝ նշելով, որ կառավարությունը եւ Համաշխարհային Բանկը գումարներ են հատկացրել՝ ռիսկի հավելավճարի համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել