• Latest news

Հնարավո՞ր է արդյոք վագինիզմը բուժել

26 նոյեմբերի, 2014  23:43

Վագինիզմը կոնքային հատակի եւ հեշտոցի ցնցումային սպազմով բնորոշվող հիվանդություն է, ինչի արդյունքում սեքսը կնոջ համար կարող է անհնար կամ չափազանց ցավոտ դառնալ: Ավելին, տվյալ հիվանդությամբ տառապող կանայք չեն կարող նույնիսկ տամպոն օգտագործել, իսկ գինեկոլոգիական զննումն էլ գործնականում անհնար կարող է դառնալ:

Այն մասին, թե ինչ է վագինիզմն իրենից ներկայացնում եւ ինչու է առաջանում, արդեն գրել ենք: Հիմա էլ փորձենք դրա բուժման հնարավորությունները պարզել:

Ինչպես սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, դեպքերի մեծամասնության պարագայում վագինիզմը բուժելի է: Ընդ որում, խոսքը սովորաբար հոգեթերապեւտիկ բուժման մասին է, թեեւ մինչ այդ հարկավոր է հիվանդության պատճառները պարզել: Ավելին, մասնագետի համոզմամբ, վագինիզմը ոչ թե միայն կնոջ, այլեւ՝ զույգի խնդիրն է, ուստի բուժման գործընթացին նաեւ զուգընկերը պետք է մասնակցի: 

Սեքսապաթոլոգի պրակտիկայում ինչպես ոչ վաղուց՝ ընդամենը մի քանի օր, այնպես էլ 19-20 տարի առաջ ի հայտ եկած վագինիզմով ախտորոշման դեպքեր են եղել: Դրանց մի մասի պարագայում ընդհանրապես հնարավոր չէ կնոջն օգնել: Ճիշտ է՝ արեւմտյան գրականությունը պնդում է, թե վագինիզմը բոլոր դեպքերում բուժելի է, բայց արեւմտյան մասնագետներն, ամենայն հավանականությամբ, երբեք չեն հանդիպել այնպիսի իրականության, ինչպիսին Հայաստանում կարելի է գտնել, երբ սկեսուրը միջամտում է նորապսակների հարաբերություններին, հոգեբանական ճնշում գործադրում երիտասարդ կնոջ վրա եւ երբեմն  այնչափ հարաբերությունները փչացնում, որ նույնիսկ մասնագետներն այլեւս ի վիճակի չեն օգնել:

Սակայն ուրախալի է այն, որ վերջերս նմանատիպ դեպքերը գնալով ավելի հազվադեպ են դառնում: Ավելին, բազմաթիվ զույգեր, մասնագետի հավաստիացմամբ, սկսել են ինքնուրույն (նույնիսկ առանց ողջ ընտանիքի կազմով սատարող խմբի) սեքսապաթոլոգի օգնությանը դիմել: Եվ ճիշտ են անում, որովհետեւ որքան շուտ օգնություն տրամադրվի, այնքան արագ կարող են վագինիզմից ազատվել եւ նորմալ, լիարժեք սեռական կյանքի վերադառնալ:

Քանի որ ժամանակակից երիտասարդների տեղեկացվածության մակարդակը նախընթաց տարիների համեմատ նշանակալիորեն բարձր է, ներկայումս նույնիսկ նախքան սեռական կյանքի մեկնարկն աղջիկների՝ մասնագետի օգնությանը դիմելու դեպքեր են լինում: Ռուզաննա Ազատյանը երկու դեպք է հիշել իր պրակտիկայից, երբ աղջիկներ էին, տամպոն տեղադրելու անհաջող փորձից հետո, օգնության խնդրանքով դիմել. նրանք հասկացել էին, որ եթե տամպոնների հետ կապված այդչափ խնդիրներ ունեն, սեքսի դեպքում ամեն ինչ ավելի վատ կարող է լինել: Ի միջի այլոց, աղջիկներն իրավացի էին. երկու դեպքում էլ 3-րդ աստիճանի վագինիզմ է հայտնաբերվել եւ բուժում նշանակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է