• Latest news

Հսկայական ուռուցքից ազատված մեքսիկացի տղան դեռեւս վերականգնվում է

26 նոյեմբերի, 2014  18:08

ԱՄՆ առողջապահության ոլորտը ներկայացնող պաշտոնյաների աջակցությամբ երկրի Նյու Մեքսիկո նահանգում հսկայական ուռուցքից ազատված 11-ամյա մեքսիկացի տղան դեռեւս ապաքինվում է 11 ժամ տեւողությամբ վիրահատությունից:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, երկու օր առաջ Խոսե Անտոնիո Ռամիրես Սերանոյի համար սահմանված հանգստի ռեժիմը հաճելի անակնկալով է ընդմիջվել:

Բազմաթիվ կիստաներից, սպունգանման փափուկ հյուսվածքներից եւ արյունատար անոթների կուտակումներից բաղկացած հսկայական նորագոյացության հեռացմանը միտված ռիսկային վիրահատությունից մեկ շաբաթ անց Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սյուզանա Մարտինեզն այցելության էր եկել հանրության ուշադրության կենտրոնում հայտնված տղային, հաղորդում է FoxNews-ը:

Վիրահատության ընթացքում Խոսե Անտոնիոյի մարմնին աճած՝ ձմերուկի չափի ուռուցքի ընդամենը երրորդ մասն է հեռացվել: Ալբուկերկեում գործող համալսարանական հիվանդանոցի ներկայացուցիչների հաղորդմամբ. տղային դեռեւս ֆիզիկական թերապիա է սպասվում՝ մի քանի ամիս տեւողությամբ:

«Վիրահատարանում ավելի մեծ ծավալով արյունահոսության բախվեցինք, քան սպասվում էր», - նշել է վիրահատությունն իրականացրած խմբի ղեկավար, մանկական վիրաբույժ Սինտիա Ռեյեսը: Այդուհանդերձ, բժիշկներին հաջողվել է պրոցեդուրան վերահսկելի դարձնել, ինչի արդյունքում էլ տղան ներկայումս ապաքինման փուլ է անցնում:

Մեքսիկայի՝ ԱՄՆ-ին սահմանակից՝ թմրանյութերի վաճառքով զբաղվող կարտելիներից մեկի կենտրոնակայանը համարվող Սիուդադ Խուարես քաղաքի արվարձանային բնակավայրի 11-ամյա բնակիչը դեռեւս 2012թ.-ին է ԱՄՆ տեղափոխվել՝ բուժում ստանալու նպատակով: Մի փոքր ավելի վաղ՝ Ռիո Ռանչոյում գործող Առաջին բապտիստական եկեղեցու անդամների առաքելական այցելությունից հետո, տղայի մասին պատմություններն ու նրա լուսանկաները, օգնության կոչով, ողջ աշխարհում էին տարածում գտել, այնպես որ կարճ ժամանակահատվածի ընթացքում հավաքված հանգանակությունները բավական էին՝ պահանջվող վիրահատությունն իրականացնելու համար: Եվ հենց այդ ժամանակ էր, որ նահանգապետ Մարտինեսի օգնության կարիքը զգացվեց, տղայի բուժման համար մուտքի երկարաժամկետ արտոնագիր էր պահանջվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է