• Latest news

5 պատճառ՝ հենց հիմա ՄԻԱՎ-հետազոտություն անցնելու համար

26 նոյեմբերի, 2014  15:58

Շատերին թվում է, թե միայն կոնկրետ կենսակերպ վարելու արդյունքում կարելի է ՄԻԱՎ-ով վարակվել (http://med.news.am/arm/news/3698/seravarakner-ovqer-en-riski-khmbum.html), եւ որ մնացած մարդկանց հիվանդությունը չի սպառնում: Իրականում վիրուսի ճանկերը ցանկացած մարդու կարող են հասնել: 

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էլվինա Ազարյանը NEWS.am Medicine-ի թղթակղի հետ զրույցի ընթացքում 5 պատճառներ է ներկայացրել՝ հենց այսօր (կամ օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին քաղաքի տարբեր թաղամասերով շրջող շարժական լաբորատորիայում) ՄԻԱՎ-հետազոտություն հանձնելու համար.

1. Եթե չպաշտպանված սեռական շփում եք ունեցել (հիշեցնենք, որ չպաշտպանված է համարվում ցանկացած՝ առանց պահպանակի, նաեւ՝ ընդմիջված սեռական ակտը), արդեն իսկ բավարար պատճառ գոյություն ունի՝ ՄԻԱՎ-ի առկայությունը ստուգելու համար: Ընդ որում, կարեւոր չէ, թե ով է զուգընկերը եւ որչափ լավ եք նրան ճանաչում. վարակման ռիսկն, ավաղ, մշտապես առկա է:

2. Եթե Ձեր զուգընկերը Ռուսաստան կամ որեւէ այլ երկիր է մեկնել՝ գումար վաստակելու համար, վատ չի լինի, եթե հետազոտությանը երկուսով ներկայանաք: Մասնագետների խոսքով, շատերն արտագնա աշխատանքի երկրից, մասնավորապես՝ Ռուսաստանից են իրենց հետ ՄԻԱՎ բերում: 

3. Եթե Դուք կամ Ձեր զուգընկերը ներարկային թմրադեղեր եք օգտագործում կամ նախկինում օգտագործել: Հիշեցնենք, որ մարդիկ մեծ ի մասամբ հենց այդ ճանապարհով են ՄԻԱՎ-ով վարակվում, ուստի ներկայումս կամ նախկինում ներարկային թմրադեղեր օգտագործած մարդկանց խորհուրդ է տրվում ոչ միայն ՄԻԱՎ-ի, այլեւ հեպատիտների եւ մի շարք այլ հիվանդությունների առկայությունը պարզել:

4. Եթե դաջվածք եք արել եւ համոզված չեք, որ ամեն ինչ իդեալական ստերիլության պայմաններում է իրականացվել՝ ուրեմն Դուք էլ ՄԻԱՎ-հետազոտություն անցնելու կարիք ունեք: Հիշեցնենք, որ դաջվածքի սրահներում ոչ միանգամյա օգտագործման ասեղների եւ ներկերի միջոցով կարելի է ցանկացած հիվանդություն, այդ թվում նաեւ՝ ՄԻԱՎ եւ հեպատիտ ձեռք բերել:  

5. Եթե Ձեր զուգընկերը տեղյակ չէ իր ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, այսինքն՝ հետազոտություններ չի հանձնել, դա եւս ազդակ է առ այն, որ ինքներդ ստուգման կարիք ունեք:

Հիշեցնենք, որ ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը եւ բուժումը միանգամայն նորմալ, լիարժեք կյանք վարելու եւ նույնիսկ երեխաներ ունենալու հնարավորություն է ընձեռում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել