• Latest news

Կանայք պետք է հղիությունից մեկ ամիս առա՞ջ սկսեն ֆոլաթթվի հավելումներ ընդունել

27 նոյեմբերի, 2014  15:12

Բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս ֆոլաթթվի հավելումներ ընդունել՝ նորմայից ոչ ցածր քաշով երեխա լույս աշխարհ բերելու համար, ինչը փոքրիկին մի շարք հետագա առողջական խնդիրների, ներառյալ՝ շաքարախտի, արյան բարձր ճնշման, ճարպակալման, սրտանոթային հիվանդության եւ մտավոր խանգարումների առաջացման բարձր ռիսկից կազատի:  Վերջերս An International Journal of Obstetrics and Gynaecology (BJOG) ամսագրում նկարագրություն գտած հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ փոքր գեստացիոն տարիքով երեխա ծննդաբերելու ռիսկի նվազեցման համար ֆոլաթթվի ընդունումը հարկավոր է նախքան հղիությունը մեկնարկել, հաղորդում է Medical Daily-ն:

«Հետազոտության շրջանակում իրականացված բացահայտումները առանձնակի կարեւորություն են ներկայացնում, քանի որ նորածին երեխայի աճի հետ կապված սահմանափակումները կարող են բացասական կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքների հանգեցնել, իսկ փոքր գեստացիոն տարիքի կանխարգելման այլ միջոցներ բժշկությանը դեռեւս հայտնի չեն», - նկատել է պարբերականի գլխավոր խմբագիր Ջոն Թորպը:

Ֆոլաթթվի ընդունման օպտիմալ ժամկետը, Բիրմինգհեմի համալսարանի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Խալեդ Իսմայիլի գլխավորությամբ գործող գիտնականների ջանքերով, հղիության 39 416 դեպքերի ուսումնասիրման արդունքում է որոշվել: Ընդ որում, կանանց ընդամենը 25,5 տոկոսն է B վիտամինի ընդունումը նախքան բեղմնավորումը մեկնարկել: Հատկանշական է, որ հետազոտության միջինը 28,7 տարեկան եւ մարմնի զանգվածի 24,7 տոկոս ինդեքսով, 81,7 տոկոս դեպքերում՝ չծխող մասնակիցների 42 տոկոսի մոտ հղիության առաջին դեպքն է ուսումնասիրվել: Նախընթաց հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով եւս նախքան հղիությունը ֆոլաթթվի հավելումների ընդունում ձեռնարկող կանանց բաժինը 14,8 – 31 տոկոսի սահմաններում է գտնվել:

Գիտնականները պարզել են, որ փոքր գեստացիոն տարիքով նորածինները մեծ ի մասամբ ողջ հղիության ընթացքում ֆոլաթթվի հավելումներ չընդունած մորից են լույս աշխարհ գալիս:

«Նախքան բեղմնավորումը եւ հատկապես հղիության առաջին եռամսյակի ընթացքում ֆոլաթթվի ընդունմամբ կարելի է հանրային առողջության նշանակալի բարելավման հասնել», - մեկնաբանել է դոկտոր Իսմայիլը:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների վստահեցմամբ, յուրաքանչյուր կին հղիության մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ պետք է օրական 400 միկրոգրամ ֆոլաթթվի ընդունում նախաձեռնի՝ երեխայի ուղեղն ու ողնաշարը լուրջ արատներից զերծ պահելու համար: Ընդ որում, ֆոլաթթուն միայն հղիության համար չէ օգտակար. սովորական պայմաններում էլ այն կարող է բջիջների առողջ աճին նպաստել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել