• Latest news

5 խորհուրդ՝ խաղալիք գնելու եւ նվիրելու մասին

27 նոյեմբերի, 2014  17:20

Երեխայի համար խաղալիք գնելը եւ նվիրելը առանձնակի հաճույք կարող է պատճառել մեծահասակ մարդուն: Սակայն չպետք է մոռանալ, որ ոչ բոլոր խաղալիքներն են անվտանգ՝ երեխաների համար: Միացյալ Նահանգներում ամեն տարի խաղալիքների պատճառած վնասի արդյունքում շտապ հոսպիտալացման 262 հազար դեպքերն են գրանցվում: Քլիվլենդի հիվանդանոցի մանկաբույժ Մայքլ Մակնինը հետեւյալ խորհուրդներ է առաջարկում՝ անվտանգ խաղալիք նվիրելու համար:

1. Տարիքին համապատասխան խաղալիք գնեք

Տարիքային համապատասխանությունը ամենակարեւոր ելակետներից մեկն է՝ ճիշտ ընտրության համար: Սակայն հարկ է նաեւ երեխայի հետաքրքրությունների շրջանակը, ֆիզիկական կարողությունները եւ զարգացման փուլը հաշվի առնել:

«Եթե փաթեթին գրված է՝ 8 տարեկանից փոքր երեխաներին խորհուրդ չի տրվում, դա դեռ չի նշանակում, որ ցանկացած 8 տարեկան երեխա կարող է օգտագործել այն», - զգուշացնում է դոկտոր Մակնինը: 

Բացի այդ, հարկավոր է համոզվել, որ խաղալիքը հասանելի չէ տարիքով ավելի փոքր երեխաների համար, կամ որ նվերը ձեռք բերած երեխան դրանով չի խաղում՝ կրտսեր քրոջ, եղբոր, կամ որեւէ այլ փոքր երեխայի հետ:

2. Նոր եւ վստահելի գնորդի առաջարկած խաղալիք գնեք

Օգտագործված խաղալիքները երբեմն կարող են չափահաս գնորդի «կարոտախտի կոճակը» սեղմել, սակայն հարկ է հիշել, որ դրանք հավանական է՝ թուլացած կամ բացակայող մասեր ունենան եւ, հետեւապես, վտանգավոր լինեն՝ երեխայի օգտագործման համար: Բացի այդ, օգտագործված կարող են նաեւ ներկայիս անվտանգության ստանդարտներին չհամապատասխանել:

Նոր խաղալիքի վրայից էլ անպայման փաթեթն ու բոլոր տեսակի ժապավենները հեռացրեք, քանի որ դրանք էլ կարող են, կուլ տալու փորձի դեպքում, շնչահեղձության պատճառ դառնալ:

3. Խաղալիքի փոքր մասերն ու լարերը չափեք

3 տարեկանից փոքր երեխայի համար երբեք մի գնեք այնպիսի խաղալիքներ, որոնք փոքր չափի մասեր են պարունակում: Եթե կասկածներ ունեք խաղալիքի մասերի չափի վերաբերյալ, կարող եք դրանք թղթե սրբիչի գլանակի՝ ստվարաթղթից պատրաստված միջուկով չափել:

«Ցանկացած խաղալիք կամ խաղալիքի մաս, որ տեղավորվում է թղթե սրբիչի գլանակի միջուկի մեջ, կուլ տալու փորձի դեպքում շնչահեղձություն կարող է առաջացնել, ուստի եւ խորհուրդ չի տրվում՝ մինչեւ 3 տարեկան երեխաների համար», - նշել է դոկտոր Մակնինը:

Բացի այդ, հարկավոր է նաեւ 30 սմ-ից երկար՝ խեղդողական անանցանելիության սպառնալիք նեկայացնող լարերից խուսափել:

4. Հեծանիվի հետ միասին նաեւ հարմար սաղավարտ նվիրեք

Սաղավարտը միակ արդյունավետ պաշտպանիչ միջոցն է հանդիսանում՝ հեծանիվ քշողի համար: Բուժհաստատությունների անհետաձգելի օգնության բաժանմունքերում հայտնված 5-14 տարեկան երեխաներն առավել հաճախ՝ բոլոր այլ սպորտաձեւերի հետ համեմատությամբ, հենց հեծանիվ քշելու արդյունքում են վնասվածք ստանում: Ընդ որում, դեպքերի մեծամասնության պարագայում խոսքը գլխի վնասվածքի մասին է:

Այնպես որ սաղավարտ գնելիս չափերով ամենահարմարն ընտրեք. այն չպետք է մեծ լինի՝ մի քանի տարի կրելու համար: Հինգ տարին մեկ էլ նորը ձեռք բերեք՝ պլաստիկն ու սոսինձն այդ ընթացքում փչացման են ենթակա: 

5. Նվերը տալուց հետո էլ ուշադիր հետեւեք

Նախքան նվերը երեխային հանձնելը հարկավոր է բոլոր ցուցումներն ու զգուշացումներն ընթերցել: Եթե խաղալիքը հավաքման կարիք ունի, դա էլ պետք է բոլոր կանոններին համապատասխան արվի՝ համոզվելու համար, որ ամեն ինչ իր տեղում է հայտնվել:

Խաղալիքը «շահագործման» հանձնելուց հետո էլ հարկավոր է փոքրիկի խաղին հետեւել, հատկապես երբ խոսքը փոքր եւ շարժվող մասեր ունեցող, էլեկտրական կամ մարտկոցով սնունցմամբ, լարերից եւ այլ՝ պոտենցիալ վտանգ ներկայացնող բաղադրիչներից կազմված խաղալիքներին է վերաբերում:

«Խոսքը միայն փոքրիկի հետ նույն սենյակում գտնվելու մասին չէ: Երեխան մշտապես պետք է տեսադաշտում եւ արագ հասանելի վայրում գտնվի՝ ծնողի անմասն ուշադրությունը վայելելու համար», - ամփոփել է դոկտոր Մակնինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել