• Latest news

Ինչու՞ արժե հարստացնել ցորենի ալյուրը. ԱՆ մասնագետների դիրքորոշումը

28 նոյեմբերի, 2014  14:59

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն է հաղթահարել այն բոլոր հիվանդությունները, որոնք առաջանում են որոշ միկրոէլեմենտների անբավարարության պատճառով: Այս մասին լրագրողներին ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանն է հայտնել:

Նրա խոսքով՝ Հայաստանում բավական տարածված են երկաթի եւ ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված խնդիրները, եւ դրանք հանրային առողջության տեսակետից լուրջ մտահոգությունների պատճառ են դառնում: Մասնավորապես, երկաթի պակասը բերում է սակավարյունության, որով, մասնագետի խոսքով, Հայաստանում տառապում են երեխաների 37 եւ վերարտադրողական տարիքի կանանց 25 տոկոսը: Ինչ վերաբերվում է ֆոլաթթվին, դրա պակասն ազդում է պտղի զարգացման վրա եւ կարող է ծանր արատների պատճառ դառնալ; Հրայր Ասլանյանի խոսքով, տարեկան ծնվում է մոտ 66-80 երեխա (10 000 ծնունդի հաշվով մոտ 20 դեպք), ովքեր ունեն խնդիրներ՝ առաջացած ֆոլաթթվի պակասի պատճառով:

Խնդիրն այն է, որ ցորենը ի սկզբանե հարուստ է այս միկրոէլեմենտներով, սակայն դրա վերամշակման ժամանակ գրեթե բոլոր օգտակար նյութերը դուրս են գալիս թեփի հետ միասին: Մասնագետների խոսքով՝ ըստ առաջարկվող նախագծի, ալյուրի մեջ ոչ թե ինչ-որ նոր նյութեր են ավելացվելու, այն «վերականգնվելու» է այն, ինչ կար մինչեւ վերամշակումը: Այսինքն, երկաթի եւ ֆոլաթթվի պաշարները:

Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանն իր հերթին նշել է, որ երկաթով եւ ֆոլաթթվով հարստացվելու է օրական 30 եւ ավելի տոննա ալյուր արտադրող ալրաղացների արտադրանքը: Նա նաեւ ավելացրել է, որ հարստացված ալյուրը մակնշված է լինելու, այնպես որ սպառողը հնարավորություն է ունենալու ընտրել, թե ինչպիսի ալյուր գնել՝ հարստացված թե հասարակ:

Մասնագետները նաեւ ավելացրել են, որ աշխարհի մոտ 80 երկրներում ալյուրը հարստացվում է. մասնավորապես, նրանք նշել են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» նախագծի հակառակորդներն էլ որպես օրինակ են բերում մի շարք այլ երկրներ, որոնք դեմ էին ալյուրի՝ քիմիական նյութերով հարստացման գաղափարին. Այդ երկրների թվում նրանք նշել էին Իսրաելը, Չեխիան, Ճանպոնիան, Կորեան Չինաստանը, Իտալիան, Նորվեգիան, Ռուսաստանը եւ Բելառուսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է