• Latest news

Հայաստանն ու Թուրքմենստանը կշարունակեն համագործակցությունը առողջապահական ոլորտում

28 նոյեմբերի, 2014  15:50

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրբաննազար Նազարովին։

Նախարարը նշեց, որ առողջապահության եւ բժշկագիտության բնագավառում բազմակողմանի համագործակցությունը սկսվել է 1996թ. Հայաստանի եւ  Թուրքմենստանի կառավարությունների կողմից  համաձայնագրի ստորագրումից հետո։

«Մենք համագործակցում ենք առաջնային եւ մասնագիտացված բուժօգնության, մոր եւ մանկան առողջության պահպանման, կանխարգելիչ բժշկության եւ շրջակա միջավայրի պաշտպանության եւ բազմաթիվ այլ ոլորտներում»,- ասաց  Արմեն Մուրադյանը` աշխարհում էբոլա վիրուսի ակտիվացման պայմաններում կարեւորելով հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման գործում տեղեկատվության առավել ակտիվ փոխանակման անհրաժեշտությունը։

Օպերատիվ առողջապահական տեղեկությունների փոխանակումը կարեւորվեց նաեւ Գուրբաննազար Նազարովի կողմից։ Նա պատրաստակամություն հայտնեց  իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ոլորտում համագործակցության առավել ակտիվացմանը։

«Վստահ եմ, որ առաջիկայում կայանալիք միջկառավարական համաժողովի ընթացքում առողջապահության ոլորտը համակարգող փոխվարչապետի հետ անմիջական քննարկումների արդյունքում համագործակցությունն առավել ինտենսիվ կդառնա»,-ասաց դեսպանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը ոչ միայն բարձրակարգ մասնագետներ, ախտորոշման առաջնակարգ միջոցներ ունի, այլեւ` կրթական  արդյունավետ համակարգ։

Նախարարը հավաստեց, որ, իրոք, համագործակցության մեծ դաշտ կա։

«Մենք պատրաստ ենք բաց աշխատելու եւ լավագույն մեր փորձը փոխանցելու»,-ասաց Արմեն Մուրադյանը` մասնավորապես անդրադառնալով Հայաստանում սրտաբանական,  ինչպես նաեւ սպորտային վերականգնողական ծառայություններին։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու առողջապահության ոլորտում երկու երկրի համագործակցությունը բժշկական ծառայությունների զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթական եւ այլ ոլորտներում։

«Վստահ եմ, որ այն կնպաստի ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլեւ մեր ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է