• Latest news

«Ես աշխատում եմ» խորագրով ֆոտոցուցահանդեսը՝ Երեւանում (ֆոտո)

28 նոյեմբերի, 2014  18:07

Այսօր, նոյեմբերի 28-ին, Երեւանում բացվել է «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը: Այն կազմակերպված է «Ունիսոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Save The Children»-ի կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն է պատմել, ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են աշխատել տարբեր ոլորտներում եւ բավական հաջողակ լինել:

«Մեր գերնպատակն է ողջ երկրում փոխել մթնոլորտը, մտածելակերպը, ինչպես նաեւ կոտրել այն կարծրատիպը, թե իբրեւ հաշմանդամը չի կարող աշխատել կամ որ նրան աշխատանքի ընդունելը մեծ եւ բարի գործ է», - ասել է Արմեն Ալավերդյանը:

Ցուցահանդեսին ներկայացված մոտ 60 լուսանկարներից 28-ի հեղինակը Մարիաննա Մելիքսեթյանն է, ով NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, թե իր լուսանկարներով ցանկացել է ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ մեր կյանքին մասնակից են դարձել եւ հնարավորություն են ստացել իրենց կարողություններն օգտագործել:

Ֆոտոշարքը պատրաստելու համար Մարիաննա Մելիքսեթյանը տաս օր շարունակ շրջել է Եւրեւանի, ինչպես նաեւ Գյումրիի, Մարտունու եւ Սեւանի այն կազմակերպություններով, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող մարդիկ, եւ լուսանկարել է նրանց: Այս աշխատանքի ժամանակ նա տեսել է, թե ինչ ուրախությամբ եւ արդյունավետությամբ են աշխատում հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ ինչ հպարտ են, որ կարող են հասարակությանն օգտակար լինել:

«Շատերի համար կարեւոր է այն, որ նրանք կարող են ոչ միայն տանից դուրս գալ, գնալ աշխատանքի, այլ մարդկանց հետ շփվել, այլեւ իրենց աշխատանքով գումար վաստակել», - իր տպավորություններով է կիսվել լուսանկարիչը:

Մարիաննա Մելիքսեթյանը արդեն մի քանի տարի է, ինչ շփվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ եւ համագործակցում է «Ունիսոն» ՀԿ-ի հետ:

«Ես դեռ չեմ հանդիպել հաշմանդամություն ունեցող, բայց մռայլ, տխուր մարդու: Ընդհակառակը՝ բոլորը շատ աշխույժ եւ բաց են, պատրաստ են ցանկացած աշխատանքի: Պարզապես մեր կողմից պետք էր մեկ քայլ անել՝ նրանց ընդառաջ: Եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր այդ քայլն արդեն կա եւ նույնիսկ արդյունքներն արդեն ակնհայտ են»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել