• Latest news

Էլ. սիգարետները սովորականից 10 անգամ շատ քաղցկեղածին քիմիկատնե՞ր են պարունակում

28 նոյեմբերի, 2014  23:42

Առողջապահական ոլորտը ներկայացնող ճապոնացի գիտնականները պարզել են, որ մի շարք էլեկտրական սիգարետների հեղուկի գոլորշու մեջ մեծ քանակությամբ քիմիկատներ, այդ թվում՝ ֆորմալդեհիդներ եւ ացետալդեհիդներ կարելի է գտնել:

Վերը հիշատակված բացահայտումը ստվեր է նետում էլեկտրական սիգարետների՝ սովորականից անվտանգ լինելու համբավի վրա:

Աստիճանաբար ողջ աշխարհում, հատկապես՝ երիտասարդների շրջանում լայն հեղինակություն ձեռք բերող էլեկտրական սարքերը տարբեր համերի եւ հաճախ՝ նիկոտինի բաղադրությամբ հեղուկի եռմամբ են աշխատում, ինչի արդյունքում, ի տարբերություն ավանդական սիգարետի, ծխի փոխարեն գոլորշի է մարդու շնչուղիներն անցնում, հաղորդում է The Daily Mail-ը:

Ահա հենց այդ գոլորշու մեջ է, որ Ճապոնիայի առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացված հետազոտության հեղինակները մեծ քանակությամբ ֆորմալդեհիդներ ու ացետալդեհիդներ են հայտնաբերել:

Ընդ որում, շինանյութերի եւ անուշահոտ հեղուկների բաղադրիչը կազմող ֆորմալդեհիդների մակարդակը՝ էլեկտրական սիգարետից արձակվող գոլորշու բաղադրության մեջ, անհամեմատ բարձր է գտնվել՝ սովորական սիգարետի ծխին հատուկ կանցերոգեններից: Նույնպիսի բացահայտում նաեւ բնական վիճակում փոքր ծավալներով առկա, գլխավորապես արդյունաբերական գործարաններում թթուների եւ այլ քիմիկատների արտադրության նպատակով կիրառվող ացետալդեհիդների մասով է արվել:

«Մեկ ապրանքանշանի էլեկտրական սիգարետից արձակվող գոլորշու մեջ, սովորականի համեմատ, 10 անգամ շատ քաղցկեղածին քիմիկատներ են հայտնաբերվել», - նշել է դոկտոր Նաոկի Կունուգիտան՝ Ճապոնիայի հանրային առողջության ազգային ինստիտուտից: 

Ընդ որում, հեղուկի գոլորշացման համար պատասխանատու լարի գերտաքացման դեպքում առավել մեծ ծավալով վնասակար նյութեր կարող են արտազատվել:

Ավելի վաղ՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) էլեկտրական սիգարետների՝ անչափահասներին վաճառքն արգելելու՝ երկրների կառավարություններին ուղղված կոչով էր հանդես եկել՝ զգուշացնելով, որ դրանք «լուրջ սպառնալիք» են ներկայացնում դեռեւս լույս աշխարհ չեկած երեխաների, անչափահասների, երիտասարդների, ինչպես նաեւ վերարտադրողական տարիքի եւ հատկապես՝ հղի կանանց համար: Խոսքը, մասնավորապես, նիկոտինի՝ ուղեղի զարգացման վրա երկարաժամկետ բացասական ազդեցությանն է վերաբերում:

ԱՀԿ-ից զգուշացրել էին, որ էլեկտրական սիգարետների՝ փակ հանրային տարածքներում օգտագործման վրա եւս արգելք պետք է դրվի: 

Էլեկտրական սիգարետների ջատագովներն, այդուհանդերձ, շարունակում են պնդել, որ դրանք մի շարք թունավոր քիմիկատների եւ գազերի ազդեցության հետեւանքով քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների եւ ինսուլտի առաջացում հրահրող եւ մինչ այժմ էլ բազմաթիվ երկրներում մահացության գլխավոր պատճառը հանդիսացող ավանդական ծխախոտի առավել անվտանգ այլընտրանքն են ներկայացնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է