Մասսայական թունավորում է արձանագրվել Եղվարդի մանկապարտեզում։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, եւս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ եւ կանխարգելիչ միջոցառումներ:
Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով: Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր