• Latest news

Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների թիվը 58-ի հասել

29 նոյեմբերի, 2014  09:51

Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների թիվը 58-ի հասել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն է հայտնել:

Նրա խոսքով՝ ծանր վիճակում գտնվող 16 երեխա գիշերը Երեւան է տեղափոխվել՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներն այժմ Եղվարդի հիվանդանոցում են գտնվում:

Այս պահին մասնագետները զննում են Երեւանում գտնվող երեխաներին, հետո կրկին կայցելեն Եղվարդ:

Ինչ վերաբերում է թունավորման պատճառին, ապա այն դեռ հայտնի չէ: Գլխավոր ինֆեկցիոնիստի խոսքով՝ հայտնի է միայն, որ դա օդը եւ ջուրը չէ, հավանաբար սնունդն է: Իսկ թե կոնկրետ որ սննդամթերքը՝ պարզ կդառնա մոտ ապագայում:

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում երեխաների մասսայական թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Առողջապահության նախարարությունը հայտնել էր 15 հոսպիտալացված երեխայի մասին։ Եղվարդ էր մեկնել ՀՀ ԱՆ մասնագետների խումբը, եւ Գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի խումբը, կատարվել են տարբեր հետազոտություններ եւ սննդամթերքի նմուշառում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել