Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, ողջ աշխարհում 6 928-ի է հասել, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Ընդ որում, վարակվածների թիվն էլ 16 169 է կազմում:
Համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, տուժածների ամենամեծ թիվը Լիբերիային է բաժին հասնում, որտեղ վարակվել են 7 244-ը եւ մահացել՝ 4 181-ը:
Սիերա-Լեոնեում վարակվածների թիվը 6 802 է կազմում, մահացածներինը՝ 1 463, Գվինեայում էլ՝ համապատասխանաբար 2 123 եւ 284:
Վիրուսով վարակման հետեւանքով մահացած բուժաշխատողների թիվը 340-ի է հասել, եւս 252-ը դեռեւս չեն ապաքինվել, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին՝ Ռոսպոտրեբնադզորին վկայակոչմամբ:
«Մահացության մակարդակը 35,7 տոկոս է կազմում: Ընդ որում, վարակման դեպքեր նաեւ բուժաշխատողների շրջանում են գրանցվում՝ մինչ այժմ անձնակազմի 592 անդամներ են Էբոլա տենդից տուժել, որոնցից 340-ը՝ մահացու ելքով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների թիվը 58-ի հասել
Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների թիվը 58-ի հասել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն է հայտնել:
Նրա խոսքով՝ ծանր վիճակում գտնվող 16 երեխա գիշերը Երեւան է տեղափոխվել՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ մյուսներն այժմ Եղվարդի հիվանդանոցում են գտնվում:
Այս պահին մասնագետները զննում են Երեւանում գտնվող երեխաներին, հետո կրկին կայցելեն Եղվարդ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր