• Latest news

Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաներից 3-ի մոտ շիգելլա է հայտնաբերվել

29 նոյեմբերի, 2014  11:58

Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաներից 3-ի մոտ շիգելլա (աղիքային վարակ) է հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն է հայտնել։

Նրա խոսքով, լաբորատոր քննությունները դեռ ընթացքի մեջ են, եւ ավելի ուշ պարզ կլինի նաեւ բոլոր այլ երեխաների թունավորման պատճառը։ Պարզ կդառնա նաեւ այն, թե ինչ ճանապարհով է վարակը երեխաների օրգանիզմ ներթափանցել՝ սննդի թե ջրի միջոցով։

Լիանա Թորոսյանը նշել է նաեւ, որ այժմ Եղվարդի բժշկական կենտրոնում գտնվող երեխաների վիճակը ստաբիլ է, դրական շարժ է նկատվում նույնիսկ միջին ծանրության վիճակում գտնվող երեխաների մոտ։

Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում երեխաների մասսայական թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդ էր մեկնել ՀՀ ԱՆ մասնագետների խումբը, եւ Գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի խումբը, կատարվել են տարբեր հետազոտություններ եւ սննդամթերքի նմուշառում։ Այս պահի դրությամբ թունավորման ախտանշաններ են հայտնաբերվել 58 երեխայի մոտ, որոնցից 51 հոսպիտալացվել են, 7–ը ամբուլատոր բուժում են ստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է