• Latest news

Հայ եւ ռուս մասնագետները փորձում են հազվադեպ հիվանդությունների բուժումը ավելի արդյունավետ դարձնել

6 դեկտեմբերի, 2014  13:40

Այսօր, դեկտեմբերի 6-ին, Երեւանում մեկնարկել է հազվադեպ հանդիպող հիվանդությունների կլինիկական եւ գենետիկական հարցերին նվիրված հայ-ռուսական գիտաժողովը:

Հազվադեպ հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը բավական դժվար է, եւ մի շարք բարդություններ կան այս ոլորտում, այդ իսկ պատճառով գիտաժովին հրավիրված են Ռուսաստանի լավագույն մասնագետները, ովքեր մեծ փորձ ունեն այս բնագավառում եւ կարող են իրենց փորձով հայ մասնագետների հետ կիսվել: Այս մասին մեզ Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանն է պատմել:

Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ Բժշկական գենետիկայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Վերա Իժեւսկայան, նյութափոխանակության հիվանդությունների բաժնի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Եկատերինա Զախարովան եւ տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք մասնագետներ եւ գործող բժիշկներ, ովքեր ներկայացնելու են հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշման, բուժման եւ վարման իրենց փորձն ու ձեռքբերումները։ Նրանք նաեւ մի քանի հայաստանցի հիվանդների են նայելու, օգնելու են ախտորոշել նրանց հիվանդությունը եւ ընտանիքների գենետիկական խորհիդատվություն են անցկացնելու:

ՌԴ Բժշկական գենետիկայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Վերա Իժեւսկայան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է, որ հազվադեպ հանդիպող հիվանդություններն իրականում այնքան հազվադեպ չեն հանդիպում, որքան կարող է թվալ. բժշության եւ ախտորոշման մեթոդների զարգացման շնորհիվ ավելի եւ ավելի շատ հիվանդներ էին հայտնաբերվում, եւ պարզվում էր, որ նրանք այնքան էլ սակավաթիվ չեն:

Ո՞ր հիվանդություններն են հազվադեպ համարվում: Վերա Իժեւսկայայի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր հիվանդություններ են հազվադեպ համարվում. Ռուսաստանում, օրինակ, հազվադեպ են այն բոլոր հիվանդությունները, որոնք հանդիպում են 10 000 մարդուց մեկի մոտ: Այս խմբի մեջ են մտնում գրեթե բոլոր ժառանգական հիվանդությունները, օրինակ, Գոշեյի հիվանդությունը, նյութափոխանակության ժառանգական հիվանդությունները եւ մի շարք այլ հիվանդություններ:

Այս հիվանդությունների վաղ ախտորոշումը, մասնագետի խոսքով, հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն բուժել դրանք եւ պացիենտին ավելի երկար եւ որակյալ կյանք պարգեւել:

Նյութափոխանակության հիվանդությունների բաժնի վարիչ Եկատերինա Զախարովան NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշել է, որ հազվադեպ հիվանդություններով զբաղվող բժիշկներն աշխարհում բավական քիչ են, բայց նրանք շատ կարեւոր գործ են անում՝ օգնելով այն սակավաթիվ հիվանդներին, որոնք օգնություն եւ բուժում ստանալու հույս էլ չունեին:

Նախկինում այս հիվանդությունները գրեթե անբուժելի էին համարվում, սակայն այսօր կան բավական արդյունավետ դեղամիջոցներ: Խնդիրն այն է, որ այդ բուժումը թանկարժեք է, այդ իսկ պատճառով, բժիշկներն ու պացիենտների ընկերությունները փորձում են քայլեր ձեռնարկել՝ պացիենտների համար բուժումն ավելի հասանելի դարձնելու համար: Ռուսաստանցի մասնագետներն իրենց հայաստանցի կոլեգաների հետ կիսվելու են նաեւ իրենց՝ այս ոլորտում ունեցած փորձով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է