• Latest news

Տղամարդու ոտքի մեջ չորս տարի շարունակ մեկ մետրանոց որդ է ապրել

15 դեկտեմբերի, 2014  23:39

Ավստրալիայի Մելբուռն քաղաքից 38-ամյա մի տղամարդու ոտքի մեջ հայտնաբերել են հսկայական մսակեր որդ, որի երկարությունը  եղել է մեկ մետրից ոչ պակաս (ռենտգեն նկար)։

Դեռեւս չորս տարի առաջ ոտքի տարօրինակ ցավերն ու այտուցներն սկսել են անհանգստացնել նրան։ Իսկ վերջերս Սիդնեյի Սուրբ Վինսենթի անվան կլինիկայում նրա ոտքը ռենտգեն են արել, եւբժիշկները նկատել են գվինեական որդին՝ տեղավորված տղամարդու ծնկի եւ գարշապարի արանքում։

Սովորաբար նման որդերը բնակվում են մարդու աղեստամոքսային տրակտում՝ անցնելով այնտեղ աղտոտված ջրից։ Նրանք նաեւ կարող են մարդու մարմնում իրենց համար ճանապարհ կրծել և մաշկը ծակելով դուրս գալ։

«Այս գործընթացը կարող է տարիներ տեւել։ Որդը կարող է մարդու մարմնում ապրել շատ տարիներ կամ էլ մահանալ այնտեղ՝ քայքայվելով եւ առաջացնելով խնդիրներ, ինչպես այս հիվանդի դեպքում է եղել»- լրագրողներին բացատրել է բժիշկ-վարակաբան Ջոնաթան Դերբին (Jonathan Darby)։

Մակաբույծին վիրահատական միջամտությամբ հեռացրել են հիվանդի ոտքից, որի անունը աղբյուրները չեն հայտնում։ Հիմա նա իրեն լավ է զգում, չնայած երեւի թե  հիմա շոկի մեջ է պատահածի պատճառով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել