• Latest news

Կծուն բարձրացնու՞մ է տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը

16 դեկտեմբերի, 2014  23:26

Կծու օգտագործող տղամարդկանց տեստոստերոնի մակարդակն ավելի բարձր է լինում, քան կծու սննդից խուսափողների մոտ։ Նման հետաքրքիր եզրահանգման են եկել Գրենոբլի համալսարանի գիտնականները՝ «Some Like It Hot» («Ոմանց կծուն է դուր գալիս») վերնագրով ուսումնասիրության հեղինակները։

Հետազոտությանը մասնակցել է 18-44 տարեկան 114 տղամարդ։ Նրանց առաջարկել են կծու սոուսով կամ էլ սովորական աղով համեմված կարտոֆիլի պյուրե։ Այնուհետեւ հետազոտողները չափել են տեստոստերոնի մակարդակը նրանց թքի մեջ եւ հայտնաբերել, որ կծու պյուրե կերած տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը զգալիրոեն բարձր է։

Այսպիսով, հեղինակների խոսքով, տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող տղամարդկանց դուր է գալիս կծու սնունդը, բայց եւ բացառված չէ, որ հենց կծու սնունդն իր հերթին բարձրացնում է այդ հորմոնի  քանակը, սակայն այդ կապը ապացուցվել է ընդամենը մկների հետ արված փորձարկումներում։

Տեստոստերոնը մկանային զանգվածի, ֆիզիկական ուժի եւ ոսկրերի ամրության համար պատասխանատու ստերոիդ հորմոն է։ Այն նաեւ պատասխանատու է տղամարդկանց սեռական օրգանների զարգացման եւ ձայնի կոշտացման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել