• Latest news

Երեք օգտակար խորհուրդ ամանորյա սննդի վերաբերյալ

17 դեկտեմբերի, 2014  19:12

Մեր օրգանիզմը սովոր է որոշակի սննդակարգի, եւ այդ սննդակարգի ցանկացած խախտում մեր օրգանիզմի համար սթրես է, որը կարող է սրել գոյություն ունեցող խնդիրները կամ էլ նույնիսկ նորերն առաջացնել:

Ամանորյա տոների ժամանակ մենք հաճախ ենք խախտում սովորություն դարձած սննդակարգը, քանի որ տոնական սեղանին սովորաբար դնում ենք շատ յուղոտ, մսային ճաշատեսակներ, մեծ քանակությամբ աղ պարունակող սոուսներ եւ շատ այլ մթերքներ, որոնք մենք մեր առօրյա կյանքում ավելի հազվադեպ ենք ուտում:

Ամանորյա տոներին մեր օրգանիզմը չվնասելու համար NEWS.am Medicine-ի խմբագրությունը խորհուրդ է տալիս հետեւել  հիվանդութունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցի առաջարկներին:

1. Աշխատեք քիչ ուտել. Իհարկե, դա այնքան էլ հեշտ չի անել. չէ՞ որ տոնական սեղանին այնքան համեղ ուտելիք կա դրված: Դուք կարող եք փորձել արտաքինից Ձեզ հետաքրքիր թվացող ամեն մի ճաշատեսակ, բայց աշխատեք շատ չուտել, որպեսզի օրգանիզմի համար չափազանց մեծ սթրես չլինի: Ամեն մի աղցանից եւ ճաշատեսակից մի-մի գդալն ամբողջովին բավական կլինի:

2. Միայն թարմ ճաշատեսակներ կերեք: Հիշեք, որ յուրաքանչյուր պատրաստի ճաշատեսակ շատ արագ է փչանում, եւ դրանցից հեշտությամբ հնարավոր է թունավորվել: Աշխատեք շատ չպատրաստել, հակառակ դեպքում ստիպված կլինեք փչացած սննդի մի մասը թափել: Հյուր գնալիս նույնպես զգույշ եղեք. համոզվեք, որ Ձեզ առաջարկվող ճաշատեսակը պատրաստված է 48 ժամվա ընթացքում եւ որ պահպանված է եղել սառնարանում:

3. Մի չարաշահեք ալկոհոլը: Մասնագետի խոսքով, ցավոք սրտի տոնական օրերին ալկոհոլի չարաշահումից շատ խնդիրներ են ծագում: Ճիշտ է՝ ոչ ոք չի ստիպում ոգելիչ խմիչքներից ընդհանրապես հրաժարվել. ամանորյա տոներին կարելի է խմել, բայց ոչ շատ: Բացի դրանից, աշխատեք խմել միայն որակյալ ոգելից խմիչքներ եւ, հետեւաբար խուսափել անհայտ ծագման խմիչքներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է