• Latest news

Ինչո՞ւ նորածնի պորտալարը պետք է կտրել ծնվելուց 2 րոպե անց

17 դեկտեմբերի, 2014  23:09

Եթե նորածնի պորտալարը կտրվի ծնվելուց 2 րոպե անց եւ ոչ ավելի շուտ, հետագայում  դա մանկան առողջական վիճակի համար օգտակար կլինի: Այս մասին հայտարարել են Գրանադայի համալսարանի գիտնականները: Պորտալարը երեխային կապում է մոր արգանդին, որի միջոցով երեխան թթվածին եւ սննդանյութեր է ստանում: Երեխայի ծնվելուց հետո պորտալարը ոչ պիտանի է դառնում, եւ այն կտրում են  (գործողությունն անցավ է թե՛ մանկան, թե՛ նրա մոր համար, քանի որ պորտալարում նյարդային վերջույթներ չկան):

Այն փաստի շուրջ, որ պորտալարը պետք է կտրել, ոչ ոք չի վիճում, միայն թե շատ բժիշկներ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե դա երբ պետք է անել՝ երեխայի ծնվելուց անմիջապես հետո, թե՞ ավելի ուշ: Պորտալարը կտրելու հարցում չշտապել խորհուրդ տվող մասնագետների հիմնական փաստարկն այն է, որ նույնիսկ ծնվելուց հետո երեխան շարունակում է ընկերքից սննդանյութեր ստանալ. բացի դրանից երեխայի ծնվելուն հաջորդող մեկ րոպեի ընթացքում փոքրիկը պորտալարով 80 մլ արյուն է ստանում, իսկ երեք րոպեի ընթացքում՝ 100 մլ: Հավելյալ արյունը (իր մեջ պարունակվող բոլոր սննդանյութերով) կարող է ավելի օգտակար լինել երեխայի օրգանիզմի համար:

Սա ապացուցելու համար Գրանադայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 64  առողջ կանանց, որոնց հղիությունը լավ է ընթացել, եւ ովքեր ծննդաբերել են բնական ճանապարհով: Նորածինների մի մասի պորտալարը կտրել են ծնվելուց տասը վայրկյան անց, մյուսներինը՝ երկու րոպե անց:

Հետազոտելով բոլոր երեխաներին՝ գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաների մոտ, ում պորտալարն ավելի ուշ են կտրել, հակաօքսիդանտի հավանականությունը բարձր է եղել, եւ նրանց օրգանիզմը կարողացել է ավելի արդյունավետ կերպով դիմակայել վնասակար օքսիդացման գործընթացներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է