• Latest news

Ինչո՞ւ ապագա մայրերը չպետք է վերանորոգեն մանկական սենյակները

18 դեկտեմբերի, 2014  13:01

Ապագա մայրիկների մեծամասնությունը փորձում է վերանորոգել եւ ներկել մանկական սենյակները դեռ փոքրիկի ծնվելուց առաջ, եւ նրանց ցանկությունը լիովին կարելի է հասկանալ, սակայն, ինչպես ցույց է տալիս նոր հետազոտությունը, ապագա երեխայի սենյակի վերանորոգումը ավելի շուտ վնաս, քան թե օգուտ կտա:

Շրջակա միջավայրի հետազոտության Հելմհոլցի անվան կենտրոնի (Helmholtz Centre for Environmental Research (UFZ) մասնագետները պնդում են, որ լամինատի եւ գորգերի մեջ պարունակվող քիմիական նյութերը ոչ միայն կարող են դժվարացնել երեխայի շնչառությունը, այլ նաեւ բացասաբար ազդել նրա վրա դեռ չծնված ժամանակ:

Նրանց տվյալներով միայն Գերմանիայում մոտ 20 000 երեխա լամինատի եւ գորգերի համար նախատեսված սոսնձի կազմության մեջ մտնող ստիրոլի եւ էթիլբենզոլի միացություններից առաջացած շնչառական  խնդիրների պատճառով օգնության կարիք ունեն:  Այդ միացությունները թունավոր են բոլորի համար, բայց հատկապես վտանգավոր  փոքրիկ երեխաների համար, որոնց թոքերը դեռ շատ նուրբ են: Իսկ եթե երեխայի մայրը եւ/կամ հայրը ասթմա ունի, երեխայի մոտ այս նյութերից խնդիրների առաջացման հավանականությունը բարձրանում է:

Մասնագետները կանանց կոչ են անում հղիության ժամանակ, նաեւ երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում հրաժարվել վերանորոգման մասին մտքերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է