• Latest news

Գիտնականները հերքել են գլիկեմիկ ինդեքսի տեսությունը

18 դեկտեմբերի, 2014  16:42

Գիտնականները հերքել են գլիկեմիկ ինդեքսի տեսությունը՝ դրա մեջ սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի նվազեցման ոչ մի առավելություն չգտնելով։ Իրենց հետազոտության վերաբերյալ զեկույցը գիտնականները հրապարակել են The Journal of the American Medical Association պարբերականում։

Գլիկեմիկ ինդեքսը, ինչպես ենթադրվում է, ցույց է տալիս, թե ինչքան արագ կարող են ածխաջրեր պարունակող մթերքները, ինչպիսիք են, օրինակ, մրգերը, հացահատիկները եւ հացաբուլկեղենը, բարձրացնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այս հայեցակարգի շրջանակում բանանի եւ մակարոնի գլիկեմիկ ցուցիչն այնպիսին է, որ խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել, քանի որ այդ մթերքները վատթարացնում են սիրտ-անոթային համակարգի վիճակը եւ կարող են նպաստել շաքարախտի զարգացմանը։

Հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են Բոստոնից եւ Բալթիմորից 163 հիվանդի։ Բոլոր մասնակիցներն ավելորդ քաշ եւ զարկերակային ճնշման բարձրացում են ունեցել։ Մասնակիցներին բաշխել են պատահական սկզբունքով, այնպես, որ նրանք 5 շաբաթվա ընթացքում հետեւեն գլիկեմիկ ինդեքսի տեսության կողմնակիցների կողմից նշանակված 4 դիետաներից որեւէ մեկին։

Յուրաքանչյուր սննդակարգ պարունակել է կալորիաների միատեսակ քանակություն, բայց տարբեր գլիկեմիկ ինդեքսներ է ունեցել։ Առավոտյան մասնակիցները նախաճաշել են լաբորատորիայում, որտեղ գիտնականները կատարել են անհրաժեշտ անալիզները եւ կամավորներին ճաշի ու ընթրիքի համար մթերք են հանձնել։

Հետազոտության ընթացքում մասնագետները մասնակիցների զարկերակային ճնշման տվյալներն են արձանագրել եւ հետեւել քաշի փոփոխություններին։

Ինչպես նկատել են բժիշկները, իրենց հետազոտության մեջ գլիկեմիկ ինդեքսի տեսության ապացույց չի հայտնաբերվել, իսկ խորհուրդները, որ նրանք կարող էին տալ, ընդհանուրից չեն շեղվել. մի խմեք քաղցրեցված ըմպելիքներ, փորձեք սննդի մեջ միրգ, բանջարեղեն եւ ամբողջական ձավարեղեն օգտագործել, խուսափեք քաղցրավենիքից, աղից եւ բարձր քանակությամբ հավելումներով մթերքներից ու տրանս ճարպերից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել