• Latest news

Կինը չորս անգամ վիժելուց հետո առանց ԱՄԲ քառյակ է ունեցել (ֆոտո)

18 դեկտեմբերի, 2014  22:59

Գրեյս եւ Ջեյմս Սլեթերներն արդեն երեխա ունենալու հույս չունեին. Գրեյսը 4 անգամ հղիացել է, բայց բոլոր դեպքերում էլ վիժել։ Արտամարմնային բեղմնավորման մտքից զույգը նույնպես հրաժարվել էր, քանի որ նույնիսկ հաջության դեպքում հերթական վիժման վտանգ կար։ Սակայն Գրեյսը բնականոն ճանապարհով նորից է հղիացել, իսկ ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ զույգն սպասում է ոչ թե մեկ, այլ միանգամից ՉՈՐՍ երեխայի։

Բժիշկների խոսքով նման հղիությունը շատ հազվադեպ է լինում. 4 երեխա ունենալու հավանականությունը 10 000-ից մեկի մոտ հազվադեպ  է պատահաում։ Բացի դրանից, նման հղիություն տանելը բավականին բարդ է, ուստի բժիշկները զույգին խորհուրդ են տվել շատ չոգեւորվել եւ պատրաստ լինել ամենավատին։

Սակայն հղիությունը լավ է ընթացել, եւ 32-րդ շաբաթում ծնվել են 3 աղջիկ (Ամելիա Հելեն, Մոլի Ռոուզ եւ Լիլի-Գրեյս Մեյ) եւ մեկ տղա (Լուկաս Ջեյմս)։ Աղջիկներից Ամելիա Հելենի ծնունդը բժիշկների կարծիքով կրկնակի հրաշք է։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել ի ծնե դիաֆրագմալ ճողվածքով եւ տեսականորեն դժվար թե ապրեր։ Բայց քանի որ նա բոլոր երեխաների մեջ ամենախոշորն էր,  Crumlin Children's Hospital կլինիկայի վիրաբույժներից մեկը վճռեց վիրահատել նրան, իսկ հիմա փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է։

Իռլանդացի զույգը հիմա իրենց փոքրիկների հետ միասին պատրաստվում է Սուրբ Ծննդի տոնակատարությանը։

«Մենք նրանց ֆանտաստիկ քառյակ ենք անվանում։ Մենք նույնիսկ չենք հավատում, որ մեր փոքրիկներն արդեն 7 ամսեկան են։ Ժամանակը թռչում է, եւ մենք էլ չենք համբերում նրանց հետ միասին նշելու իրենց առաջին Սուրբ Ծնունդը,-պատմել է քառյակի մայրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է