• Latest news

Մրգերը կօգնեն խուսափել դեպրեսիայից

18 դեկտեմբերի, 2014  20:47

Քվինսլենդի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայից խուսափելու համար բավական է օրվա ընթացքում նվազագույնը երկու միրգ ուտել։ Ինչպես հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով SBS-ին, հետազոտությանը մասնակցել է 6000 ավստրալուհի։  Օրվա ընթացքում առնվազն երկու տեսակի միրգ օգտագործող կանայք հազվադեպ են տառապել դեպրեսիայից, քան նրանք, ովքեր քիչ միրգ են կերել։

Հետազոտողները բանջարեղենի օգտագործման  եւ  դեպրեսիայի միջեւ կապ չեն հայտնաբերել։ Նրանք նշում են՝ մրգերի եւ բանջարեղենների միջեւ տարբերությունների մասին հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Գիտնականների կարծիքով, տարբերությունը նրանում է, որ, ի տարբերություն բանջարեղենների, մրգերը շատ են պարունակում հակաբորբոքային միացություններ եւ հակաօքսիդանտներ, որոնցից է ռեսվերատրոլը։

Ավելի վաղ իրականացված մեկ այլ հետազոտության հոգեբանական բարօրության բարձր ցուցանիշներ ունեցող մասնակից մարդկանց 33,5%-ը օրվա ընթացքում կերել է 5 տեսակի միրգ եւ բանջարեղեն։ Նրանք լավատեսորեն են տրամադրված եղել, երջանիկ են զգացել, եղել են ինքնավստահ, շրջապատի հետ լավ հարաբերության մեջ են եղել եւ կարողացել են արագ վերականգնել հոգեկան ուժերը։ 6,8%-ն էլ այն մարդիկ են եղել, ովքեր մեկ տեսակից քիչ են կերել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է