• Latest news

Ճարպի 80 %-ը շնչառության միջոցով կարող է դուրս գալ մարմնից

18 դեկտեմբերի, 2014  21:53

Մարմնի ճարպի ավելի քան 80 %-ը կարող է դուրս գալ շնչառության միջոցով։ Պարզվել է՝ թոքը քաշի տատանումների հետ կապված գլխավոր օրգանն է։ Այս մասին հայտնել են բրիտանացի գիտնականները։ Ինչպես գրում է The Daily Mail-ը, շնչառական ճշգրիտ վարժությունները  շատ արդյունավետ են քաշի նվազման համար։

Հայտնի է, որ արյան պարունակության մեջ մտնում են ածխածնի, ջրածնի եւ թթվածնի երեք տեսակի ատոմից կազմված տրիգլիցերիդները։ Նիհարելու  համար պետք է սկսել օքսիդացման գործընթացը՝  ազատելով տրիգլիցերիդների մոլեկուլների ատոմները։

Ինչպես հաստատել են Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները, երբ 10 կգ ճարպ է օքսիդանում, 8,4 կգ-ն էլ թոքերի միջոցով մարմնից դուրս է գալիս ածխաթթու գազի տեսքով։ Մնացած 1,6 կգ-ն էլ ջուր է դառնում։ Այս դեպքում անալիզը ցույց է տվել, որ օքսիդացման համար անհրաժեշտ շնչելու օդի ծավալը գրեթե երեք անգամ գերազանցում է այրվող ճարպի ծավալը։ Կոպիտ ասած, 10 կգ ճարպի օքսիդացման համար անհրաժեշտ է, որպեսզի մարմինը 29 կգ թթվածին ստանա։ Արդյունքում 28 կգ ածխաթթու գազ եւ 11 կգ ջուր կարտադրվի։  70 կգ կշռող մարդը հանգիստ վիճակում արտաշնչում է 200 միլիլիտր ածխաթթու գազ։  Մեկ օրվա կտրվածքով ծավալը կարող է կազմել 200 գ ածխածին (գրեթե հավասարազոր է 9 ժամ քնի կորուստի 3 կգ-ին)։ Ժամով վազելը կօգնի հավաքել ածխածնի հավելյալ 40 գ, որը 240 գրամով կավելացնի ընդհանուր կորուստը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել