• Latest news

Հայաստանում դադարեցվել է Թերաֆլյու դեղամիջոցի շրջանառությունը

18 դեկտեմբերի, 2014  17:35

Հայաստանում դադարեցվել է Թերաֆլյու դեղամիջոցի շրջանառությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, Ֆամար Օրլեանս դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) «Թերաֆլյու էքստրա խնձորի և դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ),  ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)» դեղի  ներմուծված F1855 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել