• Latest news

Էներգետիկ ըմպելիքներ+ալկոհոլ=հարբած վիճակում երթեւեկություն

19 դեկտեմբերի, 2014  17:07

Ալկոհոլի հետ էներգետիկ ըմպելիքներ օգտագործող մարդիկ ավելի հաճախ են ղեկին հարբած նստում, քան նրանք, ովքեր խմում են միայն ալկոհոլ: Այս մասին հայտնել են Արեւմտյան նահանգների Օրեգոնի համալսարանի գիտնականները՝ հիմնվելով իրենց հետազոտության արդյունքների վրա:

Գիտնականները հարցում են կատարել 355 ուսանողի շրջանում, որոնցից 281-ը վերջին ամսվա ընթացքում ալկոհոլ է օգտագործել: Հարցման մասնակիցներից 107-ն ալկոհոլի հետ խառնել է նաեւ էներգետիկ ըմպելիքներ: Ուսանողների 57%-ը հետո հասկացել է, որ իրենք չափազանց հարբած են մեքենա վարելու համար, իսկ 44%-ը նստել է ղեկին՝ չնայելով նույնիսկ հարբածությանը: Հետազոտության հեղինակներից Քոնրադ Վուզլիի խոսքով, սա կարելի է բացատրել նրանով, որ էներգետիկ ըմպելիքները որոշակի ճանապարհով ազդում են ուղեղի վրա՝ մարդուն ստիպելով իրեն ավելի ինքնավստահ զգալ:

Ալկոհոլի հետ էներգետիկ ըմպելիքներ օգտագործած մասնակիցների 53%-ը նստել է ղեկին այն ժամանակ, երբ նրանց արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցել է թույլատրելի 0.08 սահմանը: Ալկոհոլ օգտագործածների միայն 38%-ն է փորձել հարբած վիճակում մեքենա վարել:

Դեռ ավելին,  ալկոհոլի հետ էներգետիկ խմիչքներ օգտագործող մասնակիցների 56%-ն առնվազն մեկ անգամ նստել է հարբած վարորդի կողքին: Իսկ ինչ վերաբերում է միայն ոգելից խմիչքներ օգտագործող մասնակիցներին, նրանցից միայն 35%-ն է իրեն նման վտանգավոր երթեւեկում թույլ տվել:

Սակայն, գիտնականների խոսքով այս հետազոտությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ էներգետիկ ըմպելիքները կարող են ավելի ռիսկային վարքագծի դրսեւորման պատճառ դառնալ. խոսքը միայն այն մարդկանց մասին է, ովքեր ալկոհոլի հետ էներգետիկ ըմպելիքներ են  օգտագործում,  եւ որոնց կյանքը դրանից ավելի կարող է վտանգվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է