• Latest news

Թերաֆլյուի որոշակի խմբաքանակը հայկական շուկայից հետ է կանչել արտադրողը. ԱՆ

18 դեկտեմբերի, 2014  19:33

Նովարտիս ընկերության արտադրության F1855 սերիայի Թերաֆլյու դեղամիջոցի շրջանառությունը Հայաստանում կասեցվել է արտադրող ընկերության պահանջով, քանի որ Մոլդովայում այդ նույն սերիայի դեղամիջոցների մեջ խախտում է արձանագրվել։

ՀՀ առողջապահության նախարարի դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ընկերությունը Մոլդովայի շուկայում F1855 սերիայի դեղափոշու մեջ պարացետամոլի չափաբաժնի խախտում է գրանցել, եւ այդ պատճառով որոշել է հետ կանչել տվյալ սերիայի դեղափոշին բոլոր այն երկրների շուկաներից, որտեղ այն առաքվել է։ Այդ երկրների ցանկում է նաեւ Հայաստանը։

Ինչպես հավաստիացրեց Անահիտ Մկրտչյանը, հայկական շուկայում Թերաֆլյուի՝ այդ թվում նաեւ նշված սերիայի դեղափոշու, որակի հետ կապված ոչ մի խնդիր չի արձանագրվել։ Նա նաեւ նշեց, որ դեղատներից հետ են կանչվել միայն F1855 սերիայի «Թերաֆլյու էքստրա խնձորի եւ դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ),  ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)» դեղերը, եւ Թերաֆլյուի դեֆիցիտ մեր շուկայում դա չի առաջացնի։

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը,  գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը,  ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի դեկտեմբերի  11-ի թիվ 0101143514  գրությունը,  ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, Ֆամար Օրլեանս դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) «Թերաֆլյու էքստրա խնձորի եւ դարչինի համով (պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի հիդրոքլորիդ),  ներքին ընդունման լուծույթի դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)» դեղի  ներմուծված F1855 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է