• Latest news

Պատմությանը հայտնի 5 ամենաուշագրավ վիրահատական գործիքները (ֆոտո)

21 դեկտեմբերի, 2014  19:21

Բժշկության առաջադիմության մակարդակն ավելի ակնառու էր վերջին 500 տարիներին։  Պարզապես հիշենք, թե ինչպես եվրոպացիները հաղթահարեցին «սեւ մահ» կոչվող ժանտախտը, որը տարածվեց ամբողջ մայրցամաքում 1374 թ. ջենովական առեւտրական նավերի միջոցով։ Ժանտախտի զոհ դարձավ բնակչության մեկ երրորդը՝ 20 միլիոն մարդ բայց մինչեւ իրենց մահը վարակակիրները տառապում էին թեւատակերի եւ աճուկի վրա առաջացած սեւ ցավոտ այտուցներից։ Սա էլ հանգեցնում էր արնահոսությունների եւ թարախի առաջացմանը, որից հետո հիվանդը ջերմություն, փորլուծություն եւ ցավեր էր ունենում ու մահանում։

Գիտնականներն այդ ժամանակ գաղափար անգամ չունեին, որ վարակի հարուցիչը Yersina pestis բակետերիան է, ուստի համաճարակը կանգնեցնելու մասին խոսելն անգամ ավելորդ էր։ Օրինակ՝ մի բժիշկ կարծում էր, որ վայրկենական մահ է առաջում այն ժամանակ, երբ «օդային ոգին, խույս տալով հիվանդ մարդու աչքից, բախվում էր հիվանդ մարդու կողքը կանգնած եւ նրան նայող առողջ մարդուն»։

Իսկ երբ բանը հասնում էր բժշկական տեխնոլոգիային, շատերը կիրառում էին չապացուցված եւ դաժան միջոցներ, ինչպիսիք էին արյունառությունը կամ բառացիորեն թարախապալարի բացումը, որոնք կարող էին նույնիսկ էլ ավելի նպաստել վարակի տարածմանը։

Բարեբախտաբար, գիտությունը միշտ է զարգանում, եւ այդ միջոցները բարելավվեցին հաջորդ մի քանի հարյուրամյակների ընթացքում։ Ինչեւէ, ներկայիս մակարդակին հասնելու համար սխալներն ու փորձարկումները մի քիչ անհրաժեշտ էին։ Սակայն այդ փորձարկումների գործիքներն իրականում բավականին սարսափելի են։ Ահա այդ գործիքների 5 նկար։

Տրեպան

Առաջին անգամ օգտագործվել է նախաժամանակակից Եվրոպայում 1600-ականների սկզբներին։ Այս գործիքով բժիշկները հիվանդների գանգում շրջանաձեւ խոռոչներ էին բացում էպիլեպտիկ հիվանդություններ, գանգային կոտրվածքներ, նաեւ հոգեկան խանգարումների ավելի թեթեւ տեսակներ բուժելու համար։

Արջի թակարդ հիշեցնող այս առարկան Մեծ Բրիտանիայում 1800-ականների վերջերին տեղադրում էին առնանդամների շուրջ՝ կարծելով, որ մաստուրբացիան, ինչպես նաեւ երազախաբությունները «սպերմատորեա» կամ «սերմնային թուլություն» կոչվող հիվանդությունների նախանշան է։ Նաեւ կարծում էին, որ տղամարդու սերմնահեղուկը նրա էներգիայի աղբյուրներից մեկն է։ Ուստի էրեկցիայի հավանականությունն ամբողջովին կանխելու  համար մարդիկ անկողնում կրում էին այս առարկան։ Բավական էր միայն նրանց առնանդամները գրգռվեին. առարկայի սուր ծայրերը կհիշեցնեին, որ առնանդամը սխալ է գործում։ Հիմա մենք բոլորս էլ գիտենք, որ սա պարզապես սխալ է։

Այս գործիքն օգտագործվել է 1866 թ նշագեղձերի հեռացման վիրահատությունների ժամանակ՝ կոկորդի վարակները կանխելու համար։ Մեր օրերում այս գործընթացը կատարվում է հիվանդին անզգայացնելով եւ էլեկտրականությամբ նշագեղձերի հիմքը վառելով։

ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում թլփատումը նորածինների եւ մեծահասակների շրջանում կատարվող սովորական գործընթաց է ։ Դրանք կատարվում են կրոնական (հիմնականում հուդայականություն), ինչպես նաեւ հիգիենիկ եւ առողջական նպատակներով։ Այս գործընթացը հեշտացնում է առնանդամի լվացումը եւ նվազեցնում է միզուղիների բորբոքումների եւ սեռավարակների հավանականությունը։

 Դժվար է անգամ պատկերացնել, որ այս գործիքով 14-59 տարեկան տղամարդկանց 81 %-ը կարող էր երբեւէ թլփատվել։ Եվրոպայում 1775 եւ 1785 թթ. այս գործիքն օգտագործվել է մազոխիզմի դեպքում։

1700-ականներին, երբ մեկը ցանկանում էր հեռացնել իր ատամը, այս գործիքի ճանկող մասով ատամնաբույժը բռնում էր ատամը, բանալու պես պտտացնում եւ շատ ցավոտ կերպով հեռացնում ատամն ու արմատը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է