• Latest news

Ճարպակալումը շագանակագեղձի քաղցկեղն ավելի վտանգավոր կարող է դարձնել

19 դեկտեմբերի, 2014  13:29

Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու պատճառներին վերջերս ավելացել է եւս մեկը՝ ճարպակալումը, որի մասին հիմնավոր ապացույցները հրապարակվել են համաշխարհային ընթացիկ հետազոտության նոր զեկույցում։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։

Զեկույցը կատարվել է Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի, Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի եւ International’s Continuous Update նախագծի համագործակցությամբ։ Զեկույցում 104 ուսումնասիրություններից բացի ներառվել է ավելի քան 9,8 միլիոն մարդու հետազոտություն եւ դիտարկվել է շագանակագեղձի քացկեղի 191,000 դեպք։

Ըստ Քաղցկեղի ամերիկյան ընկերության հաշվարկների՝ ԱՄՆ-ում  քաղցկեղի մահացության յուրաքանչյուր երեք դեպքից մեկը կապված է մարմնի ավելորդ քաշի, վատ սնվելու եւ ֆիզիկական անգործության հետ։ Չնայած այս բոլոր գործոնները փոխկապակցված են, մարմնի քաշն ամենասերտ կապն ունի քաղցկեղի հետ։  Կրծքագեղձի, հաստ աղիքի, ուղիղ աղիքի, արգանդի, կերակրափողի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղներն ամենաշատ առնչությունն ունեն ճարպակալման հետ։

Շագանակագեղձի քաղցկեղը վտանգավոր չէ կամ էլ դանդաղ է զարգանում, բայց մարդն այս հիվանդությունից չի մահանում։ Հիվանդության այս տեսակը փոխանցվում է ժառանգաբար, աֆրոամերիկացի կամ էլ 50-ն անց լինելու դեպքում։ Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ ախտորոշված հիվանդության այս տեսակը վտանգավոր է համարվել։ Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտը հաշվարկել է, որ ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղի զարգացման դեպքերը հնարավոր  է կանխել՝ հետեւելով մարմնի քաշին։ Տարիքը, ազգությունը կամ ժառանգականությունը մեր վերահսկողությունից դուրս են, մինչդեռ առողջ ապրելակերպը, ներառյալ հավասարակշռված սննդակարգը եւ ֆիզիկական վարժությունները կարող ենք վերահսկել։

Նշենք, որ ԱՄՆ տղամարդկանց 71%-ը գերքաշ է կամ ճարպակալում ունի։

.

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է