• Latest news

ԵՏՄ-ն՝ դեղերի հերթական թանկացման պատճառ

19 դեկտեմբերի, 2014  18:12

Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալը Հայաստանում գործող դեղարտադրողների համար բավական լուրջ մարտահրավեր է: Այս մասին լրագրողներին Դեղարտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանն է հայտնել:

ԵՏՄ-ին միանալուց հետո դեղարտադրողները եւ ներմուծողները մի շարք խնդիրների առաջ են կանգնելու. առաջին խնդիրն այն է, որ Հայաստանում ընդունված են դեղերի արտադրման GMP ստանդարտները. ԱՊՀ երկրների թվում Ուկրաինայից հետո Հայաստանը երկրորդն է, ով ընդունել է եվրոպական ստանդարտները դեղագործության մեջ եւ առաջնորդվում է դրանցով:

ԵՏՄ երկրներում, ի տարբերություն մեզ, միջազգայնորեն ճանաչված որեւէ հավաստագրման համակարգ չի գործում. Սամվել Զաքարյանի խոսքով՝ նրանք դեռ սովետական միությունից եկած «ГОСТ»-երով են աշխատում: Որակի վրա դա էական ազդեցություն ունենալ չի կարող, բայց այդ «ГОСТ»-երը աշխարհում ոչ մի երկրի կողմից ընդունված չեն:

2015 թվականի ընթացքում ԵՏՄ անդամների միջեւ պետք է բանակցություններ վարվեն՝ դեղագործական ոլորտը հարմոնիզացնելու համար, եւ մինչեւ 2016 թվականի հունվարի մեկը պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն:

Ինչպես Սամվել Զաքարյանն է նշել, եկող տարվա ընթացքում կամ ԵՏՄ երկրները պետք է «բարձրանան եւ ընդունեն եվրոպական ստանդարտները, կամ մենք պետք է իջնենք ստիպված «ГОСТ»-ին, կամ գուցե մեզ մոտ գործի երկու սերտիֆիկացման համակարգ՝ «ГОСТ» եւ եվրոպական GMP ստանդարտների սերտիֆիկացման համակարգը»:

Բացի այդ, ԵՏՄ-ին միանալը կարող է դեղերի շուկայում հերթական թանկացումների առաջացման պատճառ դառնալ: Բանն այն է, որ քանի որ Հայաստանում դեղարտադրողները եվրոպական GMP ստանդարտներով են առաջնորդվում, դեղերի արտադրության համար օգտագործվող հումքը նույնպես պետք է այդ ստանդարտներին համապատասխանի: ԵՏՄ երկրները չունեն GMP ստանդարտներին համապատասխանող հումք, որպեսզի հայկական արտադրողները կարողանան այն գնել: Իսկ այդ հումքն այլ երկրներից գնելու դեպքում մաքսային տուրքը ավելի բարձր կլինի, եւ դա կազդի դեղերի ինքնարժեքի, արժեքի եւ հետեւաբար՝ մրցունակության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել