• Latest news

Վագինիզմ. խնդիր, որի մասին շատ կանայք ամաչում են բարձրաձայնել

20 դեկտեմբերի, 2014  20:09

Շատ կանայք սեռական հարաբերության ժամանակ հեշտոցում ցավեր են ունենում, սակայն այս խնդիրը շատ քիչ է քննարկվում զույգերի միջեւ:

Առաջատար գինեկոլոգներն ահազանգում են՝ միլիոնավոր կանայք վագինիզմ կոչվող բժշկական ցավոտ երեւույթի մասին ամաչում են խոսել:

Վագինիզմի պատճառը  հեշտոցի pubococcygeus կոչվող մկանի ինքնաբերական ռեֆլեքսային կծկումների կրճատումն է, որն ստիպում է հեշտոցի մկաններին ակամայից սեղմվել, որն էլ այս օրգանում ցավերի պատճառ է դառնում: Վագինիզմն ազդում է կնոջ մոտ  սեռական հարաբերությունների, տամպոնի տեղադրման եւ գինեկոլոգիական բուժզննումների վրա:

Մասնագետները նշում են, որ վագինիզմ ունեն հատկապես այն կանայք, ովքեր մեծացել են պահպանողական միջավայրում, որտեղ կնոջ կուսությունը արժեւորվում է, իսկ սեքսը՝ համարվում կեղտոտ երեւույթ: Սա այնքան անձնական խնդիր է, որ շատ կանանց ստիպում է անինքնավստահ ու անհաջողակ զգալ:

Մասնագետների խոսքով վագինիզմը ճիշտ խնամքի եւ բուժօգնության դեպքում հեշտ է բուժել, որը շատ կարեւոր է, եթե կինն ուզում է ընտանիք կազմել:

Մասնագետների խոսքով, մոտիվացված կանայք առանց դժվարին բարդույթների վեց շաբաթյա բուժումից հետո կարող են այլեւս ցավ չզգալ սեռական հարաբերության ժամանակ:

Ուստի եթե Դուք դեռ չեք բարձրաձայնել Ձեր խնդրի մասին, բժիշկներն ասում են, որ իսկական ժամանակն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել