• Latest news

Սա հանքային նյութերի եւ վիտամինների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ. նախարար

21 դեկտեմբերի, 2014  13:07

ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ալյուրի հարստացման ծրագրի նախագիծը` ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի եւ վիտամինների կորուստների վերադարձն է բարձր որակի ալյուրի մեջ։ Այս մասին Ծաղկաձորում ընթացող զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար ալյուրի հարստացման, առողջ ապրելակերպի եւ իմունականխարգելման  թեմաներով երկօրյա սեմինարի ընթացքում ասաց  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Բերելով երկաթի եւ ֆոլաթթվի պակասի հետեւանքով աշխարհում   եւ Հայաստանում արձանագրված հիվանդությունների (կանանց եւ երեխաների շրջանում սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, նյարդային համակարգի բնածին ճողվածք) առկա վիճակագրությունը, բանախոսը նշեց, որ ըստ ԱՀԿ  ապացուցողական հետազոտությունների  սակավարյունությունների  պատճառը 90% դեպքերում  երկաթի պակասն է։ Ամեն տարի Հայաստանում ծնվում է  նյարդային խողովակի բնածին ճողվածքով 80 երեխա, որոնք ողջ կյանքում մնում են հաշմանդամ։

«Ցորենն օգտագործվել է հազարավոր տարիներ: Այսօր մենք «խլել» ենք ցորենից այն հարստությունը, որը բնությունն  է տվել»,-ասաց Արմեն Մուրադյանը:

Նա ընդգծեց, որ առողջապահությունը ոչ թե բժշկական հաստատություններ են, այլ մի համակարգ, որը պետք է պահպանի մարդկանց առողջությունը եւ կանխարգելի հիվանդությունները: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել