• Latest news

Սեռավարակները՝ ամանորյա վատագույն նվեր

22 դեկտեմբերի, 2014  22:48

Բազմաթիվ հայեր մեր օրերում աշխատում են արտասահմանում եւ ամանորյա տոներին ընտանիք են վերադառնում։  Մաշկաբան-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ գումարի հետ ընտանիք բերած սեռավարակները ամենավատ նվերն են, որը կարելի է պատկերացնել։

Միգրանտներն առավել հաճախ մեկնում են Ռուսաստան եւ հիմնականում առանց կանանց։ Քանի որ մեկնողները տանը կանոնավոր սեռական հարաբերություններին սովոր միջին տարիքի տղամարդիկ են, նրանց ցանկություններն այլ երկրում չեն անհետանում։ Շուրջբոլորը տեղացի կանայք են, որոնց մի մասը, ինչպես կարծում են, լիովին «հասանելի է», իսկ միգրանտները երբեմն պատահական սեռական կապեր են ունենում, ընդ որում, առանց պահպանակի օգտագործման։

Քանի որ Ռուսաստանում սեռավարակները շատ են տարածված, տղամարդիկ վարակվում են եւ, տուն վերադառնալով, վարակում իրենց մտերիմներին (սովորաբար իրենց կանանց, բայց որոշ հիվանդությունների՝ օրինակ հեպատիտի դեպքում, նրանք հեշտությամբ կարող են վարակել նաեւ երեխաներին եւ ընտանիքի մյուս անդամներին):

Եթե միգրանտը անպաշտպան սեռական ակտ է ունեցել, բժիշկ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս տուն վերադառնալուց հետո անպայման ստուգվել նախքան ամուսնական անկողին մտնելը։

Ասել, որ «աղջիկը մաքուր էր եւ հաստատ ոչ մի հիվանդություն չուներ», սխալ է, քանի որ աղջիկն ինքը կարող էր չիմանալ, որ հիվանդ էր, քանի որ որոշ սեռավարակներ կարող են ընդհանրապես չարտահայտվել։

Այդ իսկ պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս բոլոր աշխատող միգրանտներին հայրենիք վերադառնալուց հետո անպայման անալիզներ հանձնել սեռավարակների առկայության համար. դա ավելի լավ նվեր կլինի հարազատների համար, քան իրենց հետ բերած գումարն ու մյուս նվերները։ Բացի դրանից, սեռավարակների պրոֆիլակտիկ ստուգումներն ավելի էժան կարժենան, քան զույգի բուժումը։

Սակայն հիշեցնենք, որ որոշ հիվանդություններ հնարավոր է հայտնաբերել վարակվելուց մոտ 6 ամիս անց (ՄԻԱՎ-ն այդ հիվանդությունների շարքում է), ուստի սա եւս պետք է անպայման հաշվի առնել։ Հաշվի առնել պետք է նաեւ այն, որ այդ հիվանդություններից մի քանիսն անբուժելի են (նույն ՄԻԱՎ-ը եւ հեպատիտները), ուստի հետեւանքների մասին մտածել պետք է ՆԱԽՔԱՆ անպաշտպան սեռական ակտը։

Հիշեք նաեւ՝ Դուք չեք կարող համոզված լինել, որ պոտենցիալ զուգընկերը ոչ մի հիվանդություն չունի, նույնիսկ նա ներկայացնի վերջերս հանձնած անալիզների արդյունքները։ Բացառված չէ, որ վարակումը ոչ շատ վաղուց է տեղի ունեցել, եւ պոտենցիալ զուգընկերը մի այնպիսի հիվանդություն ունի, որը դեռ մի քանի ամիս հնարավոր չի լինի ախտորոշել։ Ահա թե ինչու են բժիշկները խորհուրդ տալիս միշտ պահպանակ օգտագործել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել