• Latest news

Ինչպե՞ս եւ ինչու՞ է գրիպը սպանում

22 դեկտեմբերի, 2014  17:53

Շատերին գրիպը թեթեւ, «ոչ լուրջ» հիվանդություն է թվում, սակայն ամեն տարի այս հիվանդությունից մոտ 250 000-500 000 մարդ է մահանում։ 2011 թ. տվյալների համաձայն՝ գրիպն ամեն տարի սպանում է մինչեւ 5 տարեկան 28 000-111 500 երեխայի։

Մենք արդեն նշել ենք, թե ինչ է գրիպը եւ ինչով է այն տարբերվում մրսածությունիցՀիմա փորձենք պարզել, թե ինչպես է գրիպը սպանում մարդկանց։ Եվ այս հարցում մեզ կօգնի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Հայաստանի ազգային կենտրոնի աշխատակից Լիանա Թորոսյանը։

Պարզվում է՝ անցած տարի Հայաստանում գրիպի մահվան ելքով  3 դեպք է գրանցվել։ Այդ հիվանդներից երկուսը երկու շաբաթվա ընթացքում տանը պառկել են կրիտիկական բարձր ջերմաստիճանով, իսկ բժշկի դիմել են միայն հիվանդության 40-րդ օրը, երբ որ նրանց օգնելու համար արդեն չափազանց ուշ էր։ Երրորդ հիվանդը թոքերի քրոնիկ հիվանդություն է ունեցել։

Այսպիսով, այս օրինակները ցույց են տալիս, որ սովորաբար սպանում է ոչ թե գրիպի  վիրուսը, այլ դրանից առաջացած բարդությունը։ Այդ բարդությունների թվում կարելի է նշել թոքային բարդությունները, թոքաբորբը, սինուսիտը, բրոնխիտը, օտիտը, սրտային եւ սիրտ-թոքային անբավարարությունը։ Նաեւ հնարավոր է բոլոր այլ քրոնիկ հիվանդությունների սրացումը։ Գրիպի ժամանակ մահը կարող է վրա հասնել նաեւ թունավորումից եւ ուղեղում արյան զեղումից։ Այս բոլոր բարդությունները կարող են պատահել, եթե հիվանդի օրգանիզմը թույլ է եւ չի կարող ինքնուրույն հաղթահարել վիրուսն ու դրա հետեւանքները, բժշկի օգնությանը չի դիմում կամ էլ շատ ուշ է դիմում։

Այդ բարդություններից խուսափելու համար մասնագետն առաջարկում է գրիպով հիվանդ մարդուն սահմանափակել ուրիշների հետ շփումը եւ ինքնաբուժությամբ չզբաղվել։ Եթե Ձեզ մոտ ի հայտ գան գրիպի նախանշանները (բարձր ջերմություն, թուլություն ամբողջ մարմնում, քթից արնահոսություն, ուժեղ գլխացավ, հազ, ցավ կոկորդում եւ այլն), ավելի լավ է բժշկի դիմել՝ մոտակա պոլիկլինիկա, ոչ թե հիվանդանոց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել