• Latest news

Երկրորդ տիպի շաքարախտի հավանականությունը կախված է արյան խմբից

22 դեկտեմբերի, 2014  19:03

Երկրորդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը հաճախ կախված է լինում արյան խմբից։ Այս մասին հաղորդում են Գուստավ Ռուսիի համալսարանի համաճարակաբանության եւ հանրային առողջության ֆրանսիական կենտրոնի հետազոտողները։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, որի ընթացքում 1990-2008 թթ. ստուգվել է ավելի քան 80 000 կին, արյան 2-րդ, 3-րդ եւ 4-րդ խմբերն ունեցող կանայք ավելի հակված են 2-րդ տիպի շաքարախտով հիվանդանալուն, քան արյան առաջին խմբի կանայք։

Պարզվում է, որ արյան 2-րդ ՝ ռեզուս-դրական խմբի կանանց մոտ շաքարախտի առաջացման հավանականությունը 35%-ով ավելի բարձր է, քան արյան առաջին՝ ռեզուս-բացասական խմբի կանանց մոտ։ Երկրորդ խմբում հավանականությունը 10%-ով է բարձր եղել, իսկ 3-րդ՝ ռեզուս-բացասական խմբում՝ 21%-ով։ Չորրորդ խմբում էլ՝ 17%-ով։ Բայց եթե 4-րդ խմբում արյան ռեզուսը դրական է եղել, հավանականությունը բարձրացել է 26%-ով, երկրորդ՝ ռեզուս-բացասականի դեպքում՝ 22%-ով եւ 2-րդ՝ ռեզուս դրականի դեպքում 17%-ով։

Ինչպես հաղորդում է Newsmax.com-ը, գիտնականները կարծում են, որ, հավանաբար, արյան խումբն ազդում է էնդոթելային եւ բորբոքային մարկերների վրա, ինչը չես ասի արյան ռեզուս գործոնի դեպքում։ Գիտնականները դեռեւս չեն կարողանում գտնել արյան խմբի եւ շաքարախտի ու ճարպակալման միջեւ կապի իրական պատճառը, սակայն հստակ կապ կա եւ փաստն այն է, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ մյուսներից ավելի քիչ են առնչվում 2-րդ կարգի շաքարախտ հիվանդության հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է